Մտածում էի արդեն, որ դաժան տարին անցնում է, և էլ ոչ մի հեռուստատեսային բոց չի ալեկոծի հոգիս, բայց չէ, պիտի անպայման էլի մի բոց գմփար անդորր երկնակամարում:
Հ 3 հեռուստաընկերություն, «NEWS TIME SHOW» ու ու ու... Հիմա ամեն բան հերթով:
Գովեստի է արժան մեր նորաստեղծ հեռուստաընկերությունը, որը հին ու բարի ԱԼՄի-ռեմիքս տարբերակն է հիշեցնում, որովհետև գործի է ընդունում այնպիսի հաղորդավարների, որոնք շատ հարուստ ու տխուր անցյալ ունեն: Վրույր և Լյով, մեկը՝ չկայացաց նախկին լուրեր կարդացող, մյուսը՝ մարդ, որին բոլոր հնարավոր հեռուստաընկերություններից աշխատանքից հեռացրել են, և նա իր քաղաքական ապաստանն է գտել Հ-3-ում: Դե սա լրիվ նորմալ է ու լրիվ ասոցացվում է Հ-3 ի սեփականատիրոջ քաղաքական գործունեության հետ: Բայց այս պատմության միակ նորմալ բանը թարսի պես հենց դա է:
Կիքս 1-ին հենց ամենասկզբում: Տիտրերից մեզ լուսավորում են, որ գժական շոուն վարելու են Վրույր Թադեւոսյանը և Լյով Բադալյանը: Տիտր գրող ձեր գրած եւ-ը սա պիտի լիներ՝ և: Դե լավ սա հեչ
2-Ես, ոնց ընկալեցի, ծրագիրը ուզում եք նմանացնել Արմքոմեդիի համառոտ տարբերակին, կամ ինչ որ նման ոճի մեջ: Ասեմ, որ չստացվեց: Հետո ասեմ, որ ես հեռուստադիտող եմ ու դուք պարտավոր եք ինձ գոհացնել: Կարծում եմ ձեր նպատակն էլ էր դա: Թեկուզ հումորային լադի վրա ձեր ներկայացրած զավեշտալի նորությունները ավելի շատ սրտխառնոց է առաջացնում, քան ժպիտ: Մեկդ մնացել է լուրեր ներյկացնելու սովորության տակ, մյուսդ էլ ինչ որ անիմաստ ձեռքերն է թափահարում, իրեն համարում հաճելի, ասած նյութն էլ՝ օգտակար: Լու՞րջ, բա ձեզ չեն ասել, որ անգամ ժամանցային ծրագիր վարելուց ու աննպատակ շարժումներ անելուց զատ, կա մի չգրված օրենք՝ տղա վարողը պիտի չկոտրտվի տեսախցիկի առաջ: Դրամի կուրսից էս խոսում, բալետի պարուհու շարժուձևով: Հասկացանք քյարթը վանող, ժամանակակից ոճ եք ուզում ստեղծել, բայց ոնց որ շաատ եք խորանում հակառակ ուղղությամբ:
3-Տղերք, ոչինչ չէ՞, որ այդպես եմ դիմում: Ի նկատի ունեմ՝ ջիգյարով էլի: Եթե ես լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնեի, ու մի օր պատահմամբ դիտեի ձեր ծրագիրը, ուղղակի կասեի ՝ փշտ: Ու իմ փշտից հետո ձեր շոու տաղավարը կդատարկվեր: Ասածս ինչ է՝ եթե նպատակ ունեք հումոր անելով ինչ-որ մեկին զգաստացնեք, այլ ոչ թե զվարճացնեք, դա մի քիչ լուրջ պահվածքով պիտի անեք:
4-Շոու բիզնեսի մասը: Վախեցած դեմքով, որ ասում եք, թե այսօր բարի եք, ձեզ թվում է, որ որջ շոու զանգվածը թեթևացած շունչ պիտի քաշի ու էլ չդողղա՞: Տղերք, լուրջ մտածում եք, որ ինչ-որ սկանդալային բա՞ն եք ասում: Ասենք տեսահոլովակի մի կադրի մասին հայտնելով, ձեր մոմենտով ղժժու՞մ եք, թե՞ կարգի հրավիրում: Ասեմ, որ լրիվ հակառակ էֆեկտ ստացաք: Ոչ մի արտառոց ու սկանդալային բան էլ չասեցիք: Բայց սա արդեն երևի թե սցենարիստի թուլության պատճառով է:
5-Ամենավերջում չստացված կադրեր ցուցադրելը արդեն հումորի գագաթնակետն էր: Միթոմ ծրագրում գոնե մի ստացված կադր կա՞ր, որ մի հատ էլ չստացվածներն եք ներկայացնում:
Հիմա ես հասկանում եմ, որ այս նյութով շատ ավելի գովազդում եմ ձեզ և ավելացնում ձեր չստացված հեռուստածրագրի դիտումների քանակը: Ամանոր է, սա էլ իմ նվերը ձեզ: Բայց սա չեմ անում, որ խորհուրդներս լսելով, ծրագրի որակը բարձրացնեք: Սա գրեցի, որ ուրիշ ֆորմատով ծրագիր ստեղծեք: Էս ֆորմատը հաստատ ձերը չի...