Pastinfo.am-ը գրում է.

Դերասան վարդան Պետրոսյանի գործով դատավարույթունը, որ մեկնարկել է այս տարի ապրիլին և արդեն մոտենում էր իր տրամաբանական ավարտին, այս տարի այդպես էլ չի ավարտվի:

Այս մասին այսօր հայտարարվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր նշանակված դաստական հերթական նիստը, որի ընթացքում սպասվում էր մեղադրող դատախազի մեղադրական ճառն ու Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը, հետաձգվեց անորոշ ժամանակով:

Պատճառը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Վարդան Պետրոսյանի վատառողջ լինելն է, քանի որ հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատարանում:

Թե ինչ առողջական խնդիր ունի Վարդան Պետրոսյանը, փաստաբանն առայժմ չասաց` հավելելով, որ դա  պարզ կդառնա միայն բժշկի այցելությունից հետո:

Դե իսկ քանի որ այս տարվա աշխատանքային վերջին շաբաթվա ավարտին ընդամենը 2 օր է մնացել, դատավարությունն ամենայն հավանականությամբ կշարունակվի արդեն հաջորդ տարի` հունվարի 12-ից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել