Մի քանի օր առաջ, թերթերից մեկը, որի անունը նշել էլ չեմ ուզում, սենսացիա էր գտել ու որքան ուժ ուներ տարածում էր իր վայ վերլուծաբաններից մեկի մտքի գոհարը, որը ոչ պակաս ամպագոռգոռ վերնագիր ուներ. «Նազարբաևը տապալեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը»։

Վայ-վերլուծաբանը հիմնավորում էր իր սենսացիոն թեզը նրանով, որ Ղաախստանի պորհրդարանի այս տարվա վերջին նստաշրջանի օրակարգում, մեր անդամակցության վավերացցման հարցը չի ներառվել, ուստի էլ չեն կարող էս տարի վավերացնեն, ուստի հունվարի 1-ին չենք մտնի, ուստի ընդհանրապես կարող ենք չմտնել...

Այսօր իմանում ենք, որ Նազարբաևն արդեն ինքն էլ ստորագրություն դրել համապատասխան օրեննքի տակ ու վավերացրել մեր անդամակցությունը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մեր լրատվական կոնտինգենտում այդքան շատ մարդիկ, ով ոչ թե լրագրող ու խմբագիր պետք է աշխատեն, այլ կթվորուհի ու թուղթուգիր անող։ Ինչպե՞ս կարելի է այս այստիճան դիլետանտիզմ դրսևորել ու չամաչել։ Ախր դուք մենակ ձեր խոսքը չեք արժեզրկում, ոչ էլ այն ԶԼՄ-ի վստահելիությանն եք հարված հասցնում, ուք ընթերցցողների մոտ սպառում եք հավատը՝ լրագրողական ցեխի հանդեպ։

Ու որ ամենատխուրն է՝ ավելի քան վստահ եմ, որ ոչ մի ներողություն ու պարզաբանոււմ չի լինելու տվյալ խմբագրության կողմից։ Իրենց համար դա լրիվ նորմալ է ու ամաչելու բան չունեն, իսկ թե մեկը համարձակվի աչքերը մտցնել իրենց խայտառակությունը, ապա կարձագանքեն ագրեսիվ ու հոխորտանքով։

Տիկնայք ու պարոնայք, գուցե գրիչը ձեր բանը չէ՞... գնացեք սուրճի բաժակ նայեք էլի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել