Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի դուստրը` ճոխության և հարստության մեջ մեծացած Լիզա Մարիա Փրեսլին արագ սննդի սպասարկման կետում է աշխատում. հայտնում է Paparazzi-ն:
Հեռանալով Լոս Անջելեսից` Լիզա Մարիա Փրեսլին հաստատվել է Անգլիայի հարավում գտնվող Ռոզերֆիլդ գյուղում. լինելով ձկան և ֆրիի սիրահար` նա որոշել է աշխատել տեղի արագ սննդի սպասարկման մեքենայի բեռնախցիկում` որպես վաճառողուհի:
Զարմանալին այն է, որ մադիկ այդպես էլ չեն ճանաչել Մարիային, ինչը ուրախացրել է վերջինիս: Մարիան ասել է, որ կարող է հանգիստ աշխատել, իսկ աշխատանքից հետո գնալ ընկերների հետ գարեջուր խմելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել