Interpress.am-ը գրում է․
Ինչ ակնկալել Ռուսաստանի Ապագա առաջնորդներից
Քսան տարի առաջ աշխատում էի Մոսկվայից ոչ հեռու Խիմկի քաղաքի Ռուսաստանի Ազգային ժողովրդավարական ինստիտուտում և իմ ուշադրության կենտրոնում մարդկանց որոշակի խումբն էր: Մի գորշ բնակարանում իմ գործընկերների հետ փորձում էինք հասկանալ, թե ինչ են տեղի բնակիչները մտածում թեկնածուների մասին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դա մի ապակողմնորոշիչ ժամանակ էր, վաղ հետխորհրդային շրջան, Չեչնիայի պատերազմներից առաջ, ռուբլու փլուզման և նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության գալու ժամանակահատված: Շատերը, սակայն, հուսով էին, որ Ռուսաստանը կարող է ի վերջո անցնել ժողովրդավարության: Ես, նույնպես, լավատեսորեն էի հետևում առաջին խմբի տղամարդկանց ու կանանց քննարկումներին: Նրանք պատրաստ էին բանավիճել թեկնածուների հարաբերական արժանիքների շուրջ` ցուցադրելով իրենց նոր քաղաքական տեսակետը:
Մեկուկես տասնամյակ հետո, ես ուսումնասիրեցի տասնյակ ռուսական խմբերի Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և մի քանի այլ քաղաքներում: Ամեն անգամ 8-10 պատահական ընտրված մասնակիցների հետ քննարկում էինք երկրի կարևոր դեմքերին և երկրի զարգացման պահերը: Նրանց պատասխանների հիման վրա գործընկերներիս հետ անցկացնում էինք հանրային կարծիքի հարցումներ:
Արդյունքները մթագնեցին իմ սկզբնական լավատեսությունը: Օրինակ, հարցվածներից շատերը կարծում էին, որ Ստալինը ավելի շատ լավ գործեր է արել, քան վատ և մոռացության էին մատնում 1930 թվականին տեղի ունեցած բռնաճնշումների ճշմարիտ ծավալները: Շատերը մտահոգված էին տնտեսական ծախսերի և չեչենական երկրորդ պատերազմի զոհերի հարցով, սակայն անտարբեր էին մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հանդեպ: Ընդհանուր առմամբ, հարցվողները հակասական զգացում ունեին ժողովրդավարության, որպես բռնապետության այլընտրանքի նկատմամբ և հաճախ կասկածում էին, արդյոք արևմտյան ոճով ազատականությունը լավագույն քաղաքական համակարգն է Ռուսաստանի համար:
2005 -ին և 2007-ին մենք ուսումնասիրեցինք երիտասարդ ու միջին տարիքի տղամարդկանց և կանանց տեսակետներն ու ձգտումները: Ռուսաստանում նրանք համարվում են «Պուտինի սերունդ»: Գործընկերներիս հետ ցանկանում էի պարզել արդյոք նրանք ոգևորությամբ են ընդունում Պուտինի ժամանակաշրջանի բարգավաճումը`բջջային հեռախոսներ, մուտք համացանց, արտասահմանյան ուղևորություններ և արդյոք դա համարում են լիբերալ արժեքներ ու միջազգային հեռանկար: Ոչ, իհարկե:
Նրանք ցանկանում էին իրենց երկիրը տեսնել վերականգնված գերտերություն, որը Եվրատլանտյան հանրությունից դուրս է և դիմակայում է միջազգային իրավական նորմերին: Նրանց մեծ մասը հավատում էր, որ Վլադիմիր Պուտինը երկիրը ճիշտ ուղու վրա է դրել: Նրանք մեծ ոգևորությամբ էին ընդունում Կրեմլի հաղորդած խորհրդային կարոտախտը, քսենոֆոբիան, հոմոֆոբիան և հակաամերիկյան տրամադրությունները: Հակաամերիկյան տեսակետներ ունեն նաև կրթված քաղաքացիները:
2011-ին բռնկված հակակառավարական բողոքի ակցիաներից հետո սկսվեց այլախոհների հետապնդումը, Պուտինը փակեց այն բոլոր ուղիները, որոնք կարող էին օգտագործվել քննադատության համար: Նրա կառավարությունը նաև դժվարեցրեց հասարակական կարծիքների իրականացումը` սահմանափակելով տեղական կազմակերպությունների համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ: Կառավարությունն այժմ պահանջում է, որ արևմտյան աջակցություն կամ ֆինանսավորում ստացող կազմակերպություններին գրանցեն որպես «արտասահմանյան գործակալներ», ինչը հավասարազոր է լրտեսությանն ու դավաճանությանը: Նման սահմանափակումները հնարավորություն չեն տալիս Էլեն Միցկևիչին հետազոտություն անցկացնել: 2011-ին, գարնանը նրան հաջողվել էր ուսումնասիրություն անցկացնել ռուսական էլիտար համալսարանների ուսանողների խմբի հետ: Հաջորդ տարին, 2012-ին Պուտինը սկսեց իր նախագահության երրորդ ժամկետը, իսկ հուլիսին ստորագրեց արտասահմանյան գործակալի մասին օրենքը:
Ելնելով ուսանողության շրջանում կատարած ուսումնասիրություններից, որոնք վերաբերում են իրենց երկրին, նախագահին, Միացյալ Նահանգներին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, Միցկևիչը տվեց ժամանակակից Ռուսաստանի դիմանկարը և նկարագրեց, թե ապագա ղեկավարներն ինչպես կձևավորեն երկրի կուրսը:
Նա պարզեց, որ այդ երիտասարդները թերահավատորեն են վերաբերվում քաղաքականությանը և չափազանց պասիվ են: Նրանք հիմնականում մտածում են իրենց ուսումը շարունակելու և պետական կառավարման մարմիններում ու առաջատար մասնավոր ընկերություններում լավ աշխատանք գտնելու մասին: Նրանք անտարբեր են ավելի մեծ ազատության ու արժանապատվության պահանջներին, որոնք Թունիսում և Ուկրաինայում հազարավոր երիտասարդների փողոց դուրս բերեցին: Նրանք համաձայն են իրենց նախագահի այն համոզմունքի հետ, որ հասարակական բողոքի ցույցերը ինքնաբուխ չեն լինում: Մի խոսքով, այսպիսի նոր առաջնորդների աճը ցույց է տալիս նահանջ ռուսական ժողովրդավարության զարթոնքից:
ՀԵՏԵՎԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
Խմբայի քննարկումները, որոնք կազմում են Միցկևիչի գրքի առանցքը, տեղի են ունեցել 12 նիստերի ժամանակ, որոնցից յուրաքանչյուրը տևել է երկու ժամ: Այն իրականացվել է Ռուսաստանի երեք լավագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտում և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանում: 108 մասնակից ուսանողներից շատերը պատարաստ են ուսման վերջին կուրսերում աշխատել երկրի պետական և մասնավոր հատվածներում: Տեխնոլոգիաների ու անգլերենի լավ իմացությամբ նրանք ներկայացնում են ապագա տեխնոկրատներին:
Կլոր սեղանի շուրջ քննարկումների ժամանակ այս երիտասարդ տղամարդիկ և կանայք իրենց մեկնաբանություններով հաճախ խոր հակասությունների մեջ են հայտնվում առօրյա կյանքի հետ: Նրանք հիասթափված են կառավարությունից, սակայն մտադիր են այնտեղ աշխատել, քննադատում են կոռումպացված պաշտոնյաներին, բայց չեն ցանկանում դիմակայել նրանց, կենտրոնացած են Միացյալ Նահանգների վրա, որին միաժամանակ ընդունում են որպես Ռուսաստանի ամենավտանգավոր հակառակորդի ու անփոխարինելի դաշնակցի: Մի ուսանող, օրինակ, ռուսական իշխանություններին մեղադրեց սոցիալական լարվածության համար, բայց ԱՄՆ կառավարությանն էլ ավելի էր ատում և նույնիսկ համոզված էր, որ Միացյալ Նահանգները ցանկացած պահի Ռուսաստանին կարող են օդային հարվածներ հասցնել: Ռուսաստանի հակակոռուպցիոն շարժման մի ակտիվիստ էլ մտադիր է կողմ քվեարկել իշխող քաղաքական կուսակցությանը, չնայած կատարված բացահայտումներին: Եվս մեկն էլ քննադատում է Ռուսաստանի «իշխող վերնախավին» ռեսուրսների կուտակումների համար,սակայն գտնում է, որ Արևմուտքը բարոյապես պատասխանատու է Ռուսաստանի աճող կոռուպցիայի և նրա քաղաքացիների միմյանց հանդեպ ունեցած անվստահության համար: Դրանք բխում են Խորհրդային Միության փլուզումից ռուսական տնտեսությանը բարեփոխումների նպատակով արված Արևմտյան աջակցությունից: Այդ երիտասարդները հայրենասեր են և ցանկանում են փոխել համակարգը ներսից, բայց նրանք ավելի շուտ պատրաստ են փոփոխություն կատարել կառավարությունում քան ըմբոստանալ դրան:
Միցկևիչը հայտնի է իր ցնցող նորարարական հետազոտություններով, որոնք բացահայտում են երկրի քաղաքականության և քաղաքացիների վրա ռուսական ԶԼՄ-ների ունեցած ազդեցությունը: Նրա գրքում նշված է, թե երիտասարդ ռուսները որքան խորն են ներգրավված ինտերնետում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ