Էս սուրբ օրով, չգիտեմ լաց լինեմ անվճար հաց ստացող մալաթիացիների համար թե՞ ուրախանամ։ Լացս գալիս է, որ այնքան թշվառ ազգ ենք դարձել, որ մեզնից գողանում են, մեզ զրկում են, իսկ մենք շատ շնորհակալ ենք լինում ու հազար ու մի ռեվերանսներ ենք անում հացը մեզ շնորհող մեղսավոր մահկանացուի առջև։ Իսկ ուրախանում եմ, որ այդ ընտանիքները գոնե քաղցած անկողին չեն մտնի։ Չնայած 21-րդ դարում, չեմ ասում կոկորդիլոսով, բայց գոնե հացով չպետք է կշտանար կամ ուրախանար հայը ու հետն էլ ծնկի գար նրա առջև, ով իր երեխայից խլել է հանապազօրյա հաց ունենալու իրավունքը։
Հացը վերցրեք, բայց գոնե հպարտություն ունեցեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10205279601451712?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել