Ցավով եմ հիշում հուլիսի 31-ը.... Այն ցավոտ լուսաբացը, երբ լսեցինք ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ գույժը: Հերոս, ում սխրագործությունը ցնցեց բոլոին: Հերոս, ով կարողացավ անզեն, բայց հերոսի ուժով ու ոգով պայքարել տասնյակ ազերիների դեմ՝ տապալելով բոլորին: Ազատը վստահ էր իր արիական ուժի վրա և համոզված, որ կկարողանա տապալել բոլորին և գիտակցորեն գնաց ընկերներին ու հայրենիքը փրկելու քայլին. Փառք քեզ, Հերոս....
Միացյալ Երիտասարդական Լիգա կազմակերպությունը ցանկանում է Շենգավիթ համայնքի Շիրակ փողոցն անվանափոխել Ազատ Ասոյանի անվամբ: Այդ իսկ պատճառով վաղը 11:00 հավաքվում ենք կառավարության դիմաց, որպեսզի կառավարությանը ներկայացնենք մեր պահանջը և պահանջենք, որ սեղմ ժամկետներում բավարարեն ժողովրդի պահանջը: Մենք պետք է ամեն վայրկյան հիշենք և փառաբանենեք մեր հերոսներին: Քանի որ նրանք արյան գնով մարտնչում են և ընկնում Հերոսի մահով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/826807907382922?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել