Արտակ Վարդանյանի թեման էլի ոնց որ «ռասկրուտկի» տակ է. դատարկ տեղում քամի և ոչ ավելի, ըստ իս, որովհետև որևէ հարց, այն էլ անձնավորված, «օրվա թեմա» կարող է դառնալ այն դեպքում, երբ «գլխավոր հերոսն էդքան կա»: Իսկ ինչքա՞ն կա հենց Արտակը: Համեմատենք թեկուզ Տիգրանի` Հանրայինում ունեցած Բարդ երկուշաբթին Արտակի «Ճ» կարգի հեռուստատեսություն համարվող Արմնյուզում ունեցած հաղորդման հետ: Տիգրանը նախ գիտի՝ ինչի մասին է խոսում, տիրապետում է թեմային գոնե այնքանով, որքանով պետք է տվյալ հաղորդման ժամանակ, ունի էկրանին երևալու համար նորմալ ձայնային տվյալներ, որը մարդուն տրամադրում է, ունի սեփական ձեռագիր, բառապաշար, գոնե գիտելիքների հիմնարար բազա, որի վրա կարող է հիմնվել ու նույնիսկ եթերային դժվար իրավիճակը պատվով հաղթահարել։
Արտակի մոտ այդ ամբողջը եթե նույնիսկ չի բացակայում, ապա այնքան չնչին է ու դոնդողանման` դեռ չձևավորված, որ չի էլ նկատվում, ինչքան էլ փորձի ինքը կամ իր երկրպագու «տիտանները» փորձեն հակառակն ապացուցել՝ քողարկելով ծամծմված «կրեատիվիզմի» ու «պրոֆեսիոնալիզմի» ներքո մարդուն չվիրավորելու համար. ուղղակի երևի երբ ժամանակին շատ դռներ մեծ արագությամբ ու միանգամից են բացվել իր առաջ, տղան չի մտածել, որ ոչ միայն միջին հմայիչության ժպիտն է ու քիչ թե շատ բարետեսությունը կարևոր, այլ գիտելիքը. արդյունքում այսօր արդեն, ըստ երևույթին, «թիկունքազուրկ» երիտասարդը բախվում է գիտելիքի բացակայության խնդրի հետ ամեն քայլափոխի ու վնասում սեփական կարիերան: Ու հիմա փոխանակ այդ պակասը լրացնելու՝ փորձում է որոշակի կեցվածք ձևավորել. միևնույնն է տգիտությունը (գիտելիք չունենալը), նույնիսկ մարտնչող տարբերակում, երկար կյանք չունի:
Ու այսքանից հետո կարելի է նույնիսկ տիտան չլինել ու գաղտնագիտական չափանիշների չտիրապետել՝ հասկանալու համար Արտակ Վարդանյանի ոչ պրոֆեսիոնալիզմը. այլապես սա հիշեցնում է նախկին վարչապետի՝ Հայաստան երկիր դրախտավայր գունագեղ դիագրամներով զեկույցներն ու վերլուծություն-հոդված-պատասխաններն օրըստօրե աղքատացող ժողովրդի իրականության ֆոնին, որը բավական դիպուկ նկատվեց երկրորդ նախագահի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել