

Այլ տեղեկություն է հաղորդում Associated press-ը: Կատմանդուի օդանավակայանում, որտեղից ինքնաթիռը թռիչք էր կատարում, աշխատակիցը հայտնում է, որ թռիչքից երկու րոպե անց օդաչուն հայտնել է անսարքության մասին:
«Sita Air» ավիաընկերության ինքնաթիռի անկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7-30-ի սահմաններում Կատմանդուի օդանավակայանից 500մ հեռավորության վրա: Ականատեսների վկայությամբ`անկման պահին ինքնաթիռն այրվում էր, և նույնիսկ գետնին բախվելուց հետո օդանավում գտնվող ուղևորները դեռևս կենդանի էին: Չնայած նրան, որ օդանավը վայր է ընկել գետի ափամերձ շրջանում, տեղաբնակները չեն մարել կրակը՝ վախենալով, որ ինքնաթիռը կարող է պայթել:
Բոլոր 19 ուղևորները զոհվել են. հաղորդում է Agence France-Presse-ը։ Զոհվածներից 16-ը ինքնաթիռի ուղևորներ էին (12-ը այլ երկրների քաղաքացիներ), 3-ը՝ անձնակազմի անդամ։
Նյութի աղբյուր՝ http://kargindavo.blogspot.com/2012/09/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել