Կանայք սարսափում են ծերանալուց: Վախենում են, որ իրենց այլևս չեն սիրի: Որ այլևս երջանիկ չեն լինի: Բայց վստահ եղեք, որ իսկական տղամարդը չի հաշվելու կնոջ դեմքի կնճիռները կամ խոշորացույցով չի նայելու, թե ինչ մանրակրկտությամբ է արված մարմնի մազազերծումը: Արտաքինի կատարելագործմամբ տարված` կանայք հաճախ մոռանում են, որ տղամարդուն մարմնով պահում են միայն առաջին շրջանում, հետո նա հոգնում է: Հետո պետք է պահել հոգով, վերաբերմունքով: Գեղեցիկ կինն արտաքինով է որոշվում, հմայիչ կինը` հոգով, հայացքով, ձայնի տեմբրով, հաճելի խոսքով: Հմայիչ կարելի է լինել մինչև կյանքի վերջ, իսկ գեղեցիկ` ցավոք շատ կարճ, քանի որ հաջորդ սերնդի պարմանուհիներն իրենց թարմությամբ արդեն մթագնում են ամենագեղեցիկ մարմին ու դեմք ունեցողին: Հմայքն է պետք տղամարդուն, կանացիությունը: Եթե նա տարվում է միայն արտաքինով, ուրեմն դեռ անփորձ տղա է, տղամարդ չի դարձել, տարիքին մի խաբվեք: Իսկ երջանկությունը նվեր չի, դա ունակություն է, որ ամեն մեկս ինքնուրույն պիտի զարգացնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/828272197196059?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել