Հայաստանն ու Թուրքմենստանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն՝ չնայած, որ թուրքմենները թուրքերի հետ արյունակից են: Ինչպես գիտենք, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ են՝ կապված Կասպից ծովում գտնվող մի քանի նավթահորերի հետ: Մի խոսքով, հայ-թուրքմենական հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն տնտեսական, մշակութային, քաղաքական կամ գիտական, այլ գլխավորը՝ ՌԱԶՄԱԿԱՔԱՂԱՔԱԿԱՆ: Հայաստանը պետք է Թուրքմենստանի հետ լինի ռազմական դաշինքի մեջ կամ ուղղակի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում փոխօգնության տեսքով կամ ՀԱՊԿ անդամ դարձնելու տեսքով: ՀԱՊԿ անդամ Թուրքմենստանը դժվար դառնա. նա չեզոք արտաքին ուղեգիծ ունի, իսկ այստեղ մնում է ՀԱՊԿ-ից դուրս Հայաստանը ռազմական դաշինքի մեջ մտնի Թուրքմենստանի հետ: Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել