Բացում ենք ու նայում..
Նոր է հասկանալի դառնում, թե ինչ են հետապնդում վերջերս հնչող անտի նոր տարի կոչերն ու քննարկումերը:
Խոսում ենք սննդից և այն տոնից, որտեղ մարդ իր ընտանքի հետ մի ամբողջ տարի աշխատել է, ուզում է իրար կողքի լինել ու սեղան նստել, հանդիպել հարազատերի ու հյուրասիրել:
Փնովում են ու թվարկում՝ ինչքան վատ է սոցիալապես, առողջությանն ու ամեն ինչին, թե ինչքան վատ կլինի հետագա ամիսներին...
Ոչ մի խոսք, որ պահոց շրջան է, ոչ մի խոսք, որ դա տարին մեկ անգամ ուղղակի տանն ու հարազատներին նվեր անելու առիթ է...
Եզրակացնել է կարելի, որ ինչ-որ անկապ անդեմ ազգ լինելու են մղում ու նրանք, ովքեր, վստահ եմ, ունեն գումար տոն անելու և եթե սեղանին կոկորդիլոս չեն դնում, ապա կոկորդիլոսից ալերգիա ունեն։
(Խնդրում եմ ասածս իրենց չվերագրեն իմ ընկերները, ովքեր պարկեշտ մարդիկ են ու հիմնավոր զգում են նոր տարվա դրական ու բացասական կողմերը։)
Հարց - առաջարկում եք՝ լինենք եվրոպացու պես փաբերում ու կլուբներում քեֆ անողնե՞ր, համարյա հասել եք` վերջին հացը տան կինարմատը եփելու տեղը թող եփեն հոտած մթերքով։
Հարց - տատը թոռան հարսանիքին իր ձեռքով աղանդերը սարքի՞, թե՞ ինչ-որ օտար անդեմ բաներ սարքեն ու թանկ (բիզնես է) ծախեն մեր վրա (երբեք ավելի էժան չէ ու ավելի թարմ ու տնական չէ ոչ մի բան, քան մեր մայրերի արածը)։
Հարց - դուք ուզում եք ասել, որ այդ օրը սոված նստելն ու մակարոն ուտելը նորմա՞լ բան է.... (խոսքը կամ հակաճառությունն ավելորդ է ...)
Ինձ հրավիրել են ոչ ավանդական նոր տարի նշելու, է բայց հելոուինը հենց էդ կարգի զիբիլ է, ոչ ավելի։
Եվ էս ամենն արվում է մի ազգի համար, որն ունի առը հա հինգ հազար տարվա մշակույթ ու փող ու տոնի մշակույթ չունենալով իսկ՝ քանդուքարափ է անում սակավը ...