Խոյ- կրակի նշան է, այդ իսկ պատճառով էլ նրա տարերքը կրակն է, կիրքը: Խոյ տղամարդիկ սիրում են, երբ նրանով հիանում են և հպարտանում, բայց նրանք շատ անկայուն են իրենց զգացմունքներում: Նման տղամարդու կողքի կինը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի դիմանա նրա «եսասիրական» և փոփոխական բնավորությանը:
Ցուլ- «ճիշտ» տղամարդ: Երբեք չեն նեղացնի կնոջը, եթե ինչ-որ բան էլ այն չէ, կներեն, կմոռանան: Այս նշանի տղամարդուն կարելի է գրավել գեղեցկությամբ, նրանք սեր ունեն արվեստի, երաժշտության և ամեն ինչի գեղեցիկի հանդեպ։

Երկվորյակ- հեշտ են ձեռք բերում ընկերներ, ինչպես նաև հեշտ բաժանվում են նրանցից: Երկվորյակի ուշադրությունը գրավելու համար պետք է միշտ բարձրունքում լինել և անընդհատ զարմացնել նրան: Նրանք շատ հեշտ են սովորում նրան, ինչ ունեն և ձանձրանում են, պետք է շատ ջանք թափել նրա համար անընդհատ հետաքրքիր լինելու համար:
Խեցգետին- խեցգետինները շատ զգացմունքային և նուրբ հոգի ունեցող մարդիկ են: Խեցգետնին նեղացնելով` կարելի է ընդմիշտ կորցնել նրան: Նրանք շատ են սիրում ուշադրություն, հաճոյախոսություններ: Խեցգետին տղամարդու համար անչափ կարևոր է, որ իր կողակիցը կիսի իր հետաքրքրությունները:
Առյուծ- այս նշանի տղամարդիկ արիստոկրատ են, մեծահոգի և քաջ: Առյուծները կարողանում են արքաներ լինել, նրանք ձգտում են միշտ առաջինը և առաջնորդ լինել: Առյուծին դուր կգա իրեն սիրող և հարգող աղջիկը:
Կույս- ամաչկոտ և փակ բնավորությամբ տղամարդիկ: Նրանք իրենց ուզածին միշտ հասնում են, թեկուզ եթե դա շատ աշխատանք և ժամանակ է պահանջում: Եթե նա մի գործ է սկսում, ինչ էլ լինի, ավարտին պետք է հասցնի: Նրա կողքը լինելու համար պետք է հաշտվեք բնավորության այս հատկանիշների հետ:
Կշեռք- էլեգանտության և ճաշակի մարմնացում: Այս տղամարդկանց հմայքին անհնար է դիմակայել: Նրա փափուկ բնավորությունը և ոչ կոնֆլիկտային լինելը գնահատում են բոլոր կանայք: Նրա համար ուժեղ և նպատակասլաց աղջիկն իդեալական տարբերակ է:
Կարիճ- խորհրդավոր տղամարդիկ: Այս նշանի տղամարդիկ հազվադեպ են փոխզիջման գնում: Նրա սիրտը գրավելն այնքան էլ հեշտ չէ, մի փոքր ճնշում նրա վրա, և Դուք կկորցնեք նրան: Նրա դեպքում ավելի լավ է անպաշտպան և անզեն ձևանալ:

Աղեղնավոր- Կինն առաջին հերթին պետք է խելացի լինի, որպեսզի գրավի աղեղնավորին: Զարգացվածությունն ու կարդացվածությունը նրան գրավելու գլխավոր «զենքը» կլինեն: Կինը պետք է լինի բնական, անկաշկանդ, անընդհատ փոխի արտաքին տեսքն ու ոճը: Այս դեպքում կինն իսկական իդեալ կլինի աղեղնավորի համար:
Այծեղջյուր- այս նշանի տղամարդը նախընտրում է նուրբ ու խելացի կանանց, որոնք ցույց կտան իրեն, որ ինքն ամենախելացին է: Կինը պետք է խորհրդավոր լինի և թույլ տա տղամարդուն բացահայտել իրեն: Եվ, իհարկե, պետք է վստահի տղամարդուն բոլոր առումներով:
Ջրհոս- այս նշանի տղամարդիկ երազկոտ և լուսավոր են: Ջրհոսի համար իդեալական կինը պետք է լինի գրավիչ, ինքնավստահ, անկեղծ, որի հետ կարելի է պարզապես լռել: Նրանց համար կարևոր է, որ կինը կամակոր չլինի:
Ձկներ- խաղաղասեր մարդիկ են: Այս նշանի տղամարդկանց դուր են գալիս ծանոթությունների անսովոր տարբերակները: Ձկներին գրավելու համար պետք է ամբողջովին անկեղծանալ ու վստահել նրանց:



