Կրկին ակտիվացել են խոսակցությունները՝ Ալավերդի քաղաքի անունը փոխելու և Ալավերդի անունը մարդկանց հիշողություններից հեռացնելու անհրաժեշտության մասին: Անկեղծ ասած՝ անունը փոխել կարող են, բայց մարդկանց հիշողություններից Ալավերդին հանելը... նույնն ա, ինչ հիշողությունից հեռացնել պատմությունը։ Հայկական շատ քաղաքներ և բնակավայրեր ներկայումս անվանափոխվել են. Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Արմավիր... էլ չեմ խոսում Արցախի քաղաքների ու բնակավայրերի մասին: Բայց վստահ եմ, որ մարդկանց 90 տոկոսը շարունակում են էդ քաղաքներն անվանել Լենինական, Կիրովական, Կալինինո, Հոկտեմբերյան, Լաչին, Քելբաջար ու սենց շարունակ: Հիմա ասածս ի՞նչ ա. ամեն պարը պարել ենք, մնացել ա Սարի Սմբուլը... Իմ կարծիքով՝ ոչ օրհասական ու անկարևոր խնդիր են առաջ քաշել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/624410814348558?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել