Հայաստանում կան դպրոցներ, որտեղ անգլերենից և ռուսերենից հետո որպես 3-րդ օտար լեզու դասավանդվում է իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պարսկերեն, վրացերեն: Ու զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա թուրքերենը որպես 3-րդ օտար լեզու ոչ մի դպրոցում չի դասավանդվում, մանավանդ, որ թուրքագիտությունը Հայաստանում գիտակարգ է: Եթե սա մեր պատասխանն է Ցեղասպանության փաստին, ապա այն ճիշտ հակառակը պետք է լիներ: Հիմա այս հարցի պատասխանը յուրաքանչյուրս այս կամ այն չափով ունի, բայց արի թագեմ Կրթության նախարարին, տեսնենք՝ ինքն ինչ պատասխան ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել