Ծանոթացեք, սա Քոուլն է։
Սա նա է` իր ընկերոջ հետ։
Քոուլը շրջապատի ուրախությունն է։ Նա լավ է սովորում, զբաղվում է սպորտով և կամավորական աշխատանքով, ելույթներով հանդես է գալիս ուսանողական միջոցառումներին և այլն։
Բայց... Քոուլը գեյ է։ Նա ընկեր ունի, և նրանց մոտ շատ ամուր հարաբերություններ են։
Անցած շաբաթ նա և ընկերը ուրախ ժամանակ էին անցկացնում համատեղ ընթրիքի սեղանի շուրջ։ Միջոցառումից հետո, ինչպես սովորաբար, նրանք հրաժեշտ տվեցի միմյանց, համբուրվեցին և բարի գիշեր մաղթեցին։
Ինչ-որ երիտասարդ տեսավ համբուրվելու պահը և որոշեց հետևել Քոուլին, երբ նա մոտենում էր իր մեքենային։ Նա սկզբում սկսեց վիրավորել նրան, այնուհետև հարվածեց նրա դեմքին։
Այդ օրը, ուշ երեկոյան, Քոուլը որոշեց Twitter–ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն անել.
«Ես ափսոսում եմ, որ դու ինձ վիրավորեցիր։ Ես ափսոսում եմ, որ դու ինձ հարվածեցիր` առանց պատճառի։ Ես ափսոսում եմ, որ քո անվստահությունը քեզ թույլ չի տալիս ուրիշներին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Ներիր, որ սպառնում եմ քեզ։
Բայց գիտե՞ս, ես չեմ զղջում նրա համար, որ ես գեյ եմ։ Նույնիսկ հպարտ եմ դրանով։ Ես հպարտ եմ, որ այնքան վստահ եմ իմ վրա, որ կարող եմ ինձ թույլ տալ սիրել նրան, ում սիրում եմ և լինել սիրված։ Ես հպարտ եմ, որ ունեմ ընտանիք և ընկերներ, ովքեր սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ։ Անկեղծ ասած` ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ զղջում»։
Գովելի է, որ Քուլն իր մեջ տղամարդկություն գտավ և այս ամենը ներկայացրեց հանրությանը։ Նրա գրառումն անտարբեր չթողեց համացանցի օգտատերերին։ Այդ զրույցին միացավ նաև Լենս Բասը` ’N Sync խմբի նախկին անդամը, ով ևս իր ժամանակին չէր վախեցել բարձրաձայն խոստովանել իր ոչ ավանդական կողմնորոշման մասին։
Ամբողջ աշխարհի հայտնիների կողմից ստանալով հսկայական օժանդակություն՝ Քոուլը և նրա ընկերը որոշեցին ամբողջ աշխարհին մեծ ուղերձ հղել` «Սերը մեծ է ատելությունից։ Սերն ավելի բարձր է»։
Եվ իրոք, սերն ամենազոր զգացմունքն է աշխարհում։ Երբեմն այն կարող է ոչ բոլորիս հասկանալի ձև ընդունել։ Եվ, եթե մենք ինչ–որ բան չենք հասկանում կամ ընդունում, ապա եկեք չոտնահարենք նրանց, ովքեր դա հասկանում են և ուզում են լինել այնպիսին, ինչպիսին որ կան, և չփաթաթենք նրանց վզին մեր աշխարհայացքը։ Իսկ Քոուլին արժե խորհուրդ տալ, որպեսզի իր զգացմունքները հանրության առաջ չցուցադրի։