Ամեն միտք չէ, որ պետք է բարձրաձայնել համացանցում: Երբ մտահոգ ենք որևէ երևույթի համար, պետք է հազար չափենք, նոր գրենք. թշնամիներն իրենց շարքերում ունեն բազմաթիվ՝ հայերենի գերազանց իմացությամբ մարդիկ, եթե, իհարկե, թուրքին մարդ կոչենք: Նախկինում այս միտքը երբ լսում էի, դա ինձ հեռավոր մի երևույթ էր թվում: Սակայն արդեն երկրորդ անգամ է, որ հանդիպել եմ նման թուրքերի անձամբ. մեկը հայոց պատմություն էր փորձում պատմել, իսկ մյուսը մեկնաբանություններ էր թողնում մի հոդվածի տակ: Անկեղծ ասած, երկուսն էլ այնպիսի գրական հայերենով էին գրում, որ դժվարանում էի հավատալ նրանց թուրք լինելուն. մտածում էի, որ չի կարող թուրքը նման կերպ տիրապետել հայերենի բառաապաշարին, կամ քերականությանը: Բայց փաստը մնում է փաստ: Պատկերացնենք, որ մեր տանը կան բազմաթիվ խնդիրներ, իսկ մենք քննարկում ենք, որ լուծում գտնենք, բայց բնականաբար բարձրաձայն չենք գոռում, որ հարևանը չլսի, չիմանա, ծրագրեր չկազմի, չհրճվի, առավել ևս եթե հարևանը թշնամի է: Ուրեմն մեր երկրի խնդիրների մասին էլ խոսելիս լինենք զգուշավոր, որ չուզող հարևանը չլսի մեր խոսակցությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել