Հերոսը բարեխիղճ (զորամասում, խրամատում թե շտաբում) ծառայությունն իրակակացնող զիվորն է, սպան: Նրանք ամեն օր իրենց կյանքը ենթարկում են վտանգի, չեն բարձրաձայնում, գոռում այդ ամենի մասին, քանի որ դա անվանում են շատ մի համեստ բառով՝ ծառայություն:
Հերոսը հարկերը վճարող քաղաքացին է, ով չի առաջարկում կաշառք, պայքարում է հավասար պայմանների ստեղծման համար: Նա անում է դա գրագետ ձևով և կոչում իր արածը ուղղակի աշխատանք:
Հերոսն անարդարության դեմ չսսկվող, պայքարող մարդն է: Միգուցե նա անգամ տեղյակ չէ Մաքյավելիի խորիմաստ մտքերի մասին, չգիտի, թե ինչ են գրել ու ասել արևմտյան մտածողները, բայց հազարավոր թելերով կապված է իրեն սնող հող ու ջրի հետ ու բնազդաբար զգում է, թե ինչպիսի պետականություն է պետք ձևավորել: Նա ուղղակի դա կոչում է հայրենասիրություն:
Հերոսը բարեխիղճ և կլիշեներից դուրս սերունդ կրթող դասատուն կամ դասախոսն է, ով կարողանում է դառնալ իր սաների համար ՈՒՍՈՒՑԻՉ: Նա ուղղակի անում է իր գործը սուս ու փուս:
Ուստի հերոսն իր հող ու ջրին կապված գյուղացին է, բարեխիղճ գործարարը, բժիշկը, ուսուցիչը, դասախոսը, գիտնակականը, զինվորը, բարեխիղճ ոստիկանը: Ցանկը շարունակելի է... Նրանք ուղղակի անում են ավելին, քան «ընդունված է»:
Իսկ ո՞վ է ոչ հերոսը...