Վերջին մի քանի տարվա փորձս ցույց է տալիս, որ ժամանակակից եվրոպացի ֆուտբոլային մարզիչները կատեգորիկ չեն ընդունում սովետական դպրոցից մեզ հասած ֆիզիկական վարժությունները։ Մասնավորապես նախապատրաստական շրջանում կիրառվող տարբեր վազքերը, ծանրություններ բարձրացնելը, էլ չեմ ասում գիրերով վազքերը... Ունեցել եմ մարզիչներ, ովքեր տուգանել են ֆուտբոլիստներին միայն նրա համար, որ ֆուտբոլիստն առանց մարզչին տեղյակ պահելու աշխատել է մարզասրահում ոտքերի վրա։ Նրանք հիմնականում նախընտրում են ոտքերի ուժն ու դիմացկանությունը լրացնել դաշտում, գնդակով։ Իմ կարծիքով՝ ճիշտ մոտեցում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել