Interpress.am-ը գրում է․
Դժվար է չգնահատել, թե որքան փայլուն եւ մեծ գաղափար է եղել եւ շարունակում է լինել Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը բնական ընտրության մասին: Այն բացարձակապես ցնցեց Վիկտորյան ժամանակաշրջանի Անգլիան,որտեղ մարդիկ բողոքն արտահայտում էին ձայնը թեթեւակի բարձրացնելով: Շատ մարդիկ, հատկապես խիստ կրոնական հայացքներ ունեցողները, ուրախ չէին այն գաղափարից, որ բնությունը կարող է հոյակապ ինքնակառավարվել, առանց բարձրագույն իշխանության առաջնորդող ձեռքի:
Սակայն, հակառակ տարածված համոզմունքի, գիտնականները էվոլյուցիայի գաղափարի շուրջ վիճել են Դարվինից առաջ: Նույնիսկ Չարլզի պապը՝ Էրասմուսն այդ մասին ակնարկել է իր չափածո գործերում: Չարլզի ներդրումը բնական ընտրության մի մասն էր, օրգանիզմները տարբեր են եւ այդ փոփոխությունները անհատներին հարմարացնում են իրենց միջավայրին՝ խթանելով նրանց հատկանիշները ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունները:
(Տարօրինակ է, բայց Դարվինի ընկերը` փայլուն բնագետ Ալֆրեդ Ռասել Վալասը ինքնուրույն նույն գաղափարին էր հանգել միեւնույն ժամանակահատվածում: Երկուսն էլ իրենց նախնական արդյունքները ներկայացրել են Լոնդոնի Լինեան համայնքին, նախքան Դարվինը կցնցեր իրԾագման տեսակների մասին տեսությամբ):
Խնդիրներ կային նյութերի բնական ընտրության հարցում եւ հայտնի չէ, թե Դարվինն ինչպես է աշխատել: Անշուշտ ժառանգաբար ստանում ես ծնողներիդ հատկությունները, բայց ինչպես: Ինչ էր կատարվում բեղմնավորման ժամանակ: Դա մի մեծ բաց է Դարվինի էվոլյուցիայի տեսության մեջ: Այնպես որ, 1868, Ծագման տեսակների մասին տեսության հրապարակումից գրեթե մեկ տասնամյակ անց, Դարվինը փորձել է այդ բացը միացնել Պանգենեսիսի տեսությանը, որը շատ սխալ գաղափար էր և հնչում էր մոտավորապես այսպես.
Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ սփռում է փոքր մասնիկներ,որոնք կոչվում են գեմուլեսներ (gemmules) եւ սփռված են ամբողջ համակարգում, գրել է Դարվինը, երբ դրանք պատշաճ սնվում են, ինքնաբաժանման միջոցով բազմապատկվում են եւ, ի վերջո, վերաճում միավորների, որոնցից նրանք ի սկզբանե ստացվել են: Գեմուլեները, ըստ էության, բջիջների սերմերն են: «Նրանք հավաքվել են համակարգի բոլոր մասերից` կազմելու սեռական տարրեր, որոնց զարգացումը հաջորդ սերունդում ձեւավորում է նոր էակ»:
Քանի որ երկու ծնողները նպաստել են այդ սերմերի տեղադրմանը բջիջներում, ժառանգը ստանում է հոր եւ մոր հատկանիշները: Բայց ինչպես բացատրել այն երեւույթը, երբ երեխայի մոտ ծնողներից մեկի հատկանիշներն ավելի շատ են: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գեմուլեները բեղմնավորված սաղմում չափազանց շատ են լինում, այնտեղ էլ մի ծնողի գեմուլեները մյուսի համեմատ ավելի շատ են: Տվյալ ծնողն ունի որոշակի առավելություն, մյուս ծնողից ժառանգը կարող է ստանալ նմանությունը կամ առույգությունը:»:
Գեմուլեները պետք է ճիշտ զարգանան, որպեսզի առողջ օրգանիզմ ստացվի: Երբ այդ ընթացքում շեղում է կատարվում, երեխան թերություններով է ծնվում: «Ըստ Պանգենեսիսի ուսմունքի», գրել է Դարվինը, «տեղափոխված օրգանների գեմուլեները սկսում են սխալ տեղում զարգանալ, սխալ միավորված բջիջներից կամ ձեւավորման ընթացքում բջիջների կուտակումներից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ