Ղարաբաղում հերթական զինվորն սպանվեց. իսկ երբ հարցը վերաբերվում է Եվրասիական մտնելուն, ասում են՝ Ղարաբաղը մեզ հետ կապ չունի. բա որ կապ չունի, ինչո՞ւ է հայաստանցի զինվորը Ղարաբաղում կռվում, թե՞ չղջիկի ու մկան պատմությունն է. երբ պետք է կռվել՝ Ղարաբաղը Հայաստանի հետ միասնական է, երբ պետք է Եվրասիական մտնել՝ մեզ հետ չէ: Եթե Ղարաբաղը մեզ հետ կապ չունի, ինչո՞ւ Արցախի դրամական միավորը հայկական դրամն է: Էդ ո՞նց եղավ, որ Ղրիմի միասնականությունը Ռուսաստանի հետ մենք ճանաչում ենք, բայց Ռուսաստանը չի ուզում Արցախին մեզ հետ տեսնել: 1989 թվին Հայաստանի Գերագույն Խորհուրդը Արցախն ու Հայաստանը վերամիավորելու որոշում էի ընդունել, ինչո՞ւ տեր չեն կանգնում այդ որոշմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/698833736881058?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել