Aroxj.am-ը գրում է․
Հայաստանում բնակչության մահացության պատճառների կառուցվացքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 90 տոկոս: Վարակիչ հիվանդությունների մահացություն հետևաբար 10 տոկոս է: Այս տվյալները ներկայացրել է ԱՆ հարնային առողջության գլխավոր մասնագետ Քրիստինա Գյուրջյանը: Հայերի մահացության պատճառների կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս: Եվրոպական երկրներում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան ընդհանուր դեպքերի 80 տոկոսի պատճառ են: Դրանցից 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, 20-ը` չարորակ նորագոյացություններին, 8 տոկոսը` վնասվածքներին և թունավորումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ