Մեղա քեզ տեր, ասում են, թե ամեն ազգ արժանի է այն իշխանությանը, որն ունի։ Լավ, հասկացանք իշխանության մասով, հասկացանք որ մեղավոր ենք այնքան, որ նման իշխանություն ունենանք, բայց այդ ի՞նչ մեղքերի համար ենք արժանացել այսպիսի ընդդիմության. նվնվան, պոռոտախոս, անիմաստ հայհոյող, 0-ական պատասխանատվության զգացումով ու բացարձակ անսկզբունք։
Ախր այնքան են մանրացել, որ ինչ-որ հիմարից հետո հայհոյանքը տրիբուն բերած երեկվա լակոտին են հերոսացնել ուզում, ինչ է թե մի երկու հատ ապտակ ստանալուց հետո շտապել է նկարվել ու ֆեյսբուք գցել նկարը։ Էդ ծեծի փաստն էլ ներկայացնում են որպես դարակազմիկ մի իրադարձություն, քաղաքական փոթորկի նախանշան, ռեժիմի խուճապի մասին խոսով փաստ...
Տղերք, ախր եթե դուք եք հայհոյանքը ու հետևաբար նաև փողոցային բարքերը բերում ակտուալ քաղաքականության դաշտ ու փոխում ժանրի կանոնները, հետո դուք էլ սկսում եք աղաղակել, երբ փոփոխված ժանրի կանոնների համաձայն՝ ձեր փողոցային հայհոյանքներին պատասխանում են ոչ ավելի քաղաքակիրթ ապտակներով։ Բա էլ ի՞նչ էիք ուզում. դուք հայհոյեիք, իսկ նրանք քաղաքակիրթ քաղաքական դժգոհություն հայտնեին։ Ու ինչո՞վ եք դուք ավելի լավն այդ դեպքում...
Չի կարելի, չի կարելի այդ աստիճան իջնել ու իջեցնել նշաձողը, առավել ևս, որ դուք չունեք ադեկվատ պոտենցիալ՝ իրանց հետ ոտ գցելու, այն էլ փողոցային մակարդակում։
Ու մի բան էլ... Ինչ-որ չեմ հիշում, որ մինչև 2008-ը էս մեր էս քֆուրչիները ռիսկ անեին նման բաներ թույլ տալ իրենց։