1993 թվի դեկտեմբերի վերջն է, արդեն դրամն է մուտք գործել։ Մարդիկ մի ավտոմեքենայի գնի չափ ռուբլի են տվել, որպեսզի 200 դրամ ստանան։ Մի քանի օր է, ինչ անցել եմ աշխատանքի ՆԳՆ-ում։ Աշխատավարձս դրամով 100 դրամ է։ Տոներն են մոտենում, տոներն են մոտենում... Սևանի ոստիկանները չգիտեմ որտեղից մի բեռնատար ապօրինի սիգ են առգրավել։ Վանոն ասաց՝ տար ձեր վարչության աշխատողներին բաժանիր։ Սկզբում յուրաքանչյուրին 10-ական սիգ բաժանեցի։ Ավելացավ։ Հաջորդ օրն էլ 10-ական բաժանեցի։ Երրորդ օրը՝ ով ինչքան ուզում է։ Բայց էլի ավելացավ։ Էլ չէին ուզում։ Հիշեցինք արձակուրդի մեջ գտնվողներին, բանակ զորակոչվածներին, բայց սիգը չէր վերջանում։ Մնացածն էլ տարանք ՆԳՆ-ի մանկապարտեզ։ 

Հա, ինչո՞ւ հիշեցի... Այսօր սիգ ձկան մեկ հատը 1500-5000 դրամ արժե։ Կամ գուցե ավելի թանկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել