Մոտ ութսուն տարի առաջ ավստրացի մի քաղաքական գործիչ` Ադլոֆ Հիտլեր անունով, մշակույթի ու հասարակության փոխշաղկապվածության վերաբերյալ շատ հետաքրքիր սահմանում առաջ քաշեց, ըստ որի` ազգի, պետության, հասարակության դիմապատկերն արտահայտվում է միմիայն իր մշակույթի, մասնավորապես գրականության մեջ: Եվ եթե ուշադիր հետևանք հեղափոխությունների, նոր կարգերի հաստատաման նախապատմություններին, ապա միանշանակ կտեսնենք, որ վերջիններս սկսվել են նախ և առաջ գրականությունից (ֆրանսիական հեղափոխությունը ամենավառ օրինակն է):
Մեր իրականությանը ռացիոնալ գնահատական տալու համար խորհուրդ եմ տալիս ձեռք բերել «Անտարեսի» կողմից հրատարակված ժամանակակից գրողներից մեկի գրքերից որևէ մեկը (իսկ ավելի լավ կլինի ճարեք անտոլոգիան):
Նախ և առաջ հարկ եմ համարում նշել, որ մեր գրականությունում առկա խնդիրները կրկին կապված են բազմազանության պակասի հետ: Չունենք հստակ գրական ուղություններով ստեղծագործող հեղինակներ: Հիմնականում գրում են «ոնց պատահի» սկզբունքով, կոմերցիոն էժանագին ու գռեհիկ բաց տեսարաններով և պսևվդո-էրոտիկայով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/890080137703642?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել