Ինձ միշտ հետաքրքիր է, բնության գրկում ուտել-խմելուց հետո դժվա՞ր է արդյոք էտ պլաստիկ շշերն ու «ադնառազվի» ափսեներն ու բաժակները հավաքել մի տոպրակի մեջ ու ճանապարհին լցնել զիբիլը: Եթե չարացած եք մարդկության դեմ, գործը լավ չի, ընտանիքում խնդիրներ կան, երկիրը երկիր չի և այլն, բնությունը դրանում ընդհանրապես մեղավորություն չունի: Բա դուք ձեր մայր հողի նկատմամբ էդքան ատելություն ունեք, որ բոլոր հնարավոր միջոցներում մուռ եք հանում նրանից: Ինչի՞ ախր: Դուք էտ հողից եք չէ՞ սնվում: Էտ հողում են աճում էն միրգ-բանջարեղենը, որը դուք ամեն օր ուտում եք: Խոզից ինչո՞վ եք տարբերվում: Հետո էլ լոլոներ կկարդան, թե հայ ժողովուրդը դարեր ի վեր արարող, ստեղծող, մայր հողը սիրող է, մայր հայրենիք և այլն և այլն: Եթե մտածում եք, որ պլաստիկ շիշը գետը գցելով՝ վատություն եք անում Սերժ Սարգսյանին, էդտեղ էլ եք սխալվում: Թքեմ ես ձեր նամուսին մի խոսքով!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203238446791245?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել