Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 50-րդ թողարկումը նվիրված է հայոց հնագույն գրերին` հիքսոսյան գրերին: Հիքսոսները, դուրս գալով Հայկական լեռնաշխարհից, մ.թ.ա. 17-րդ դարում գրավել են Եգիպտոսը և մոտ 130-150 տարի կառավարել այնտեղ: Հիքսոսներն իրենց հետ Եգիպտոս տարել են նաև հայոց հնագույն գրերը, որը հետագայում իրենց հետ տեղաշարժել են Եթովպիա, Հաբեշստան և այլն: Հետագայում շատ այբուբեններ` փյունիկերեն, հունարեն, արամերեն և այլն, ստեղծվել են հենց այս գրերի հիման վրա: Մեսրոպ Մաշտոցը գտավ հենց հիքսոսյան գրերը, որոնց օգնությամբ կարողացավ վերականգնել հայոց այբուբենը: Հյուրն է հայագետ Էդմոն Խուրշուդյան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել