2015թ. չինական հորոսկոպով այծի կամ ոչխարի տարի է: Տարին խոստանում է լինել հագեցած համաշխարհային իրադարձություններով, մասնավորապես ռուս-ամերիկյան հակամարտությունը կթևակոխի նոր փուլ: Կատարենք պատմական փոքր էքսկուրս` այծի տարում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնցում իրենց նշանակալի մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
1919թ.- Մերձբալթիայում հաստատվում են խորհրդային կարգեր։
Սկսվում է թուրք-հունական երկրորդ պատերազմը։
Ստորագրվում է Վերսալյան պայմանագիրը, որով ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Անտանտը Խորհրդային Ռուսաստանի նկատմամբ հայտարարում է տնտեսական շրջափակում:
1931թ.- Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը փախնում է երկրից` փրկվելով հեղափոխությունից: Իսպանիան հռչակվում է հանրապետությունը:
Ավստրիական, գերմանական բանկերի սնանկացում` Կենտրոնական Եվրոպայում սկսվում է ֆինանսական ճգնաժամ:
1943թ.- Ստալինգրադում կապիտուլիացիայի է ենթարկվում գերմանական բանակը, որը դառնում է 2-րդ համաշխարհային պատերազմի շրջադարձային կետ։
Արգենտինայում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։
Իրանը պատերազմ է հայտարարում Գերմանիային։
Թեհրանում տեղի է ունենում Ստալինի, Ռուզվելտի, Չերչիլի պատմական հանդիպումը։
1955թ.- Պանամայի նախագահ Խոսե Ռեմոնայի սպանությունը։
Հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
ԽՍՀՄ և մի քանի այլ սոցիալիստական երկրներ ստորագրում են Վարշավայի պայմանագիրը։
ԽՍՀՄ և Գերմանիայի միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերությունները։
1967թ.- Հույները և թուրքերը սկսում են ռազմական գործողություններ Կիպրոսում: Հունաստանում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և հաստատվում է «սև գնդապետների» ռեժիմը: Թագավոր Կոնստանտինոս 2-րդը փախնում է երկրից:
Մերձավոր Արևելքում սկսվում է Վեցօրյա պատերազմը` Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի, Ալժիրի միջև:
Բոլիվիայում սպանվում է Չե Գևարան:
Ռումինիայում իշխանության է գալիս Նիկոլաե Չաուշեսկուն:
1979թ.- Հեղափոխություն Իրանում. Իրանը հռչակվում է իսլամական պետություն` 15 տարի անց հայրենիք է վերադառնում Այաթոլլա Խոմեյնին:
Խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան
1991թ. – ԽՍՀՄ փլուզումը։
Սկսվում է հարավօսեթական պատերազմը։
Պարսից ծոցում տեղի են ունենում պատերազմական գործողություններ։
Պատերազմական գործողություններ են սկսվում Հարավսլավիայում. Հարավսլավիայի փլուզումը:
2003թ.- ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտնում է Իրաք` Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու նպատակով: Արդյունքում տարվա վերջ Սադամ Հուսեյնը ձերբակալվում է:
Սկսվում է չեչենական երկրորդ պատերազմը` մի քանի հարյուր զոհ և վիրավոր:
2015թ.- իրադարձությունները դեռ առջևում են...