<<Եթե միայն նա իմանար . . .>> (մաս 3) (հատված կյանքի հատվածից)
(չկարդացված նամակ 3)
Եղե՞լ է աշխարհում մի մարդ, ով իր սեփական դատավճիռն է կայացրել: Ես իմ դատավճիռը կայացրել եմ: Ես քեզ այսօր կասեմ . . . սիրում եմ քեզ . . . կասեմ, որ այդ <<դու>>-ն դու ես ու քեզ հետ քո մասին խոսել եմ <<նա>>-ով քանի, որ ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, քան դու: Եթե կարդայիր գրածս չէիր հավատա. հոգ չէ, այսօր կհամոզվես: Բայց դա սխալ է: Ասե՜լ մարդուն, թե նա ով է, մարդուն ծանոթացնել իր հետ: Հետևանքը լավը չի լինում. մենք սիրում ենք, ներկում նրանց մարդկությանը անհայտ գույներով, իսկ նրանք սկսում են սիրել այդ նոր <<ես>>-ին ու հասկանում, որ մեզնից լավին են արժանի, եթե այդքան լավն են: Այս դատին պաշտպաններ չկան, տուժող էլ չկա . . . մեղավոր սիրուց են տուժո՜ւմ, բայց ոչ երբեք անիծված . . . և մեղադրյալն է դատավորը: Ասում եմ դատավճիռ, քանի որ բառ առ բառ գիտեմ ինչ ես ասելու ու անելու. գիտակցված գալիս եմ ցավի ու մենակության բանտը: Չգիտեմ ես ինչ կասեմ քեզ, բայց գիտեմ քո խոսքերը. <<Դու շատ լավն ես: Քեզ նմանին դեռ չեմ տեսել, իրոք քո նման մարդ չկա: Բայց հասկացիր ինձ, խնդրում եմ, դա անհնար է: Չտխրես, դու դեռ կսիրես, դու դեռ երջանիկ կլինես: Դու դեռ քոնին կգտնես: Ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել>>: Ես լուռ կժպտամ . . .
Երեկ քեզնից վերջակետ ուզեցի, իսկ վաղը կետերը երեքն են լինելու . . . և սա է դատավճիռը...
Գիտե՞ս, ես ամեն ինչ հասկանում եմ: Ախր ես քամի եմ, վայրենի քամի սարերից փչող ու եկել քո տաք սենյակի պատուհանն եմ թակում . . . Մարդի՜կ, դուք բացու՞մ եք ձեր պատուհանը, երբ քամին այն թակում է: Դրա համար էլ քեզ չեմ մեղադրում. քամին ու՞մ մեղադրի իր անիծված սիրո համար: Կամ ու՞մ մեղադրի աղբյուրը . . . հոսում է, հոսում . . . մարդի խմում ու պղտորում են այն: Երևի ես ել եմ մի աղբյուր, ուղղակի մարդ եմ ծնվել:
Սերս նման է թոքախտի: Իմացա, երբ արդեն ուշ էր ու բուժվելու ո՜չ մի փորձ: Ամեն օր կրծում է ինձ ու հյուծում, ուզում է ծնկի բերել . . . իսկ ես պարտվել եմ պայքարում, որտեղ պայքար չկա և որտեղ ոչ հաղթում են և ոչ էլ պարտվում:
Եվ, միևնույն է, ես էլի իմ տանը դուռ չեմ դնի ու կարգելեմ ինձ հյուր գալ: Եվ չեմ էլ մտնի այն տունը, որ մեզ համար եմ կառուցել: Կնստեմ տանս առաջի մաշված քարին ու քեզ կսպասեմ: Դու մի օր կերևաս. այդ ժամանակ արդեն դուք` երկուսով: Կանցնեք իմ տան մոտով` ես էլ առաջը քարին նստած ու լուռ կծաղրեմ ճաշակդ և ընտրությունդ թերի (բոլորս էլ սովորաբար այդպես ենք վարվում) . . . բայց դու միայն քարը կտեսնես և նրան կասես <<Ի՜նչ գեղեցիկ տուն է>>: Իմ սերը բոլորն են սիրում, դու էլ կսիրես, բայց միայն սերս և ոչ երբեք ինձ . . .
Սիրում եմ քեզ . . .
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=319096378188545&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել