ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, մեծարգո պարոն նախագահ:Ես Սմբատ Կարենի Ղահրամանյանս, 2010-2012թ-երին ծառայել եմ ԼՂՀ ՊԲ-ի Մարտունու պաշտպանական շրջանում:Այսօր մամուլի հրապարակումներին և վարչապետի ելույթին հետևելով, հասկացա, որ երկու տարի մեզ զինվորներիս՝ տավարի մսի փոխարեն հրամցրել են գոմեշի միս, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում:Չգիտեմ, սա Ձեզ համար ինչ նորություն է, բայց վստահ եմ, որ շատ ներկայիս ու նախկին զինվորների համար ցավալի է, ամոթաբեր ու սրիկայություն, զինվորի նկատմամբ նման նոխկալի ու անմարդկային արարք չեն գործում: Խնդրում եմ, իրավասու անձանց կարգադրել, Ձեր իսկ հսկողությամբ ամենախիստ ձևով պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ովքեր զինվորին երկու տարի խաբելով տվել են գոմեշի միս:Պարոն նախագահ, հարցը միայն այն չէ, թե մեզ են խաբել, նշանակում է, որ պաշտպանության նախարարին, ԼՂՀ ՊԲ հրամանատարին, նրա թիկունքի գծով տեղակալին և վերջապես Ձեզ, Ձեզ են խաբել պարոն նախագահ:Անկնալում եմ, որ առաջիկայում կլսեմ ձեր խոսքը այս առիթով, որովհտեև եթե չլսեմ, ինքս կիհիասթափվեմ Ձեզանից, Ձեր քաղաքականությունից, Ձեր մարդկային տեսակից:Չեմ ուզում կասկածել, թե զինվորը ինչ թանկ է ձեզ համար, մեր պետության ու երկրի համար, դրա համար այս հարցը պետք է ամենալուրջ ու ամենախիստ ձևով լուծում ստանա:Պատկերացրեք քանի զորակոչ է ծառայել այդ երկու տարվա ընթացքում, որքան հայ զինվորների առողջություն է վտանգված եղել, ով՞ կամ ովքեր են պատասխանատու նման հնարավոր սպանդ կազմակերպելու համար:ԱՆկեղծ եմ ասում, հիասթափված եմ, երկու ամիս առաջ եմ զորացրվել, բայց մեր բանակի ու զիված ուժերի մասին մեծ կարծիքի էի:Արժանապատվորեն եմ ծառայել, տղամարդուն վայել, կերել եմ այն, ինչ տվել են, բայց պարզվում է, որ գոմեշի միս եմ կերել, այն ինչ զինվորական ճաշարանի ցուցակներում նշված էր տավարի միս: Խնդրում եմ` ձեր կոպիտ ու խիստ մեկնաբանությունն ու գործողությունները այս հարցի առիթով:Ուղղակի ամոթ, որ հայ զինվորի` այս ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ պահապան մարտիկի նկատմամբ նման ստորություն են գործել, զարմանում եմ, այսքան անաստված ու գծուծ վերաբերմունքի մեր զինվորները հաստատ արժանի չեն:Փառք նրանց, փառք բոլոր ծառայող ու ծառայած զինվորներին, որոնց շնորհիվ այսօր Դուք հանգիստ պաշտոնավարում եք, կառավարում մեր երկիրը, մենք էլ ապրում ենք խաղաղության մեջ:Երիցս խնդրում եմ, ակնկալում ձեր դիրքորոշումը, պարոն նախագահ: Հարգում եմ Ձեզ` որպես իմ երկրի ղեկավար, որպես գերագույն գլխավոր հրամանատար, Դուք իրավունք չունեք չպատժելու, հրապարակային չխայտառակելու այն պաշտոնյաին, ով նման բան է արել, այն մարդուն, ով վտանգի տակ է դրել ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ ողջ ժամկետային անձնակազմը:
Հարգանքով՝ Սմբատ Կարենի Ղահրամանյան. պահեստազորի ավ. ս-նտ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/410321672357025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել