theres-a-dangerous-downside-to-the-chemicals-that-helped-save-the-ozone-layer-14168509891in.am-ը գրում է․

Երկիրը կործանարար ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող օզոնային շերտը «ցույց է տալիս վերականգնման առաջին նշանները»: Նման եզրահանգում է պարունակվում Ժնևում հրապարակված՝ Համաշխարհային օդերևութաբանական ծառայության և Շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրերի զեկույցում: Այս մասին գրում է TASS-ը:

ԵՄ-ն խնդիր էր տվել 2030թ. 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Հետազոտությունը, որին մասնակցել են 36 երկրների մոտ 300 գիտնականներ, ցույց է տվել, որ այս ուղղությամբ համաշխարհային հանրության կողմից ընդունված միջոցառումները արդյունք են տալիս:

Մասնագետների կանխատեսմամբ՝ եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա այս դարի կեսերին օզոնային շերտը կհասնի 1980-ի մակարդակին, որը դիտարկվում է որպես «հաշվարկային կետ»:

Եթե մարդկությունը ամբողջովին հրաժարվի օզոնը քայքայող իրերն օգտագործելուց, ապա պաշտպանիչ շերտի վերականգնումը 11 տարով կարող է արագանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել