Ով կասի՝ Հայաստանը կործանման է գնում, ով կասի՝ ազգի վերջն է եկել, նա դասալիք է, նա հայոց պատմություն չգիտի, նա անհավատ է, իր ուժերին և կարողություններին չի վստահում, նա թմրած ու խամրած ուղեղ ու հոգի ունի: Հայ ազգը դարեր շարունակ հալածվել է, սպանվել է, բռնի կրոնափոխ է եղել, գաղթել է իր հայրենիքից, հայի թիվը նսեմացել է, սակայն միշտ ձգտել է ազատության, անկախության, ապրելու, ստեղծագործելու: Ինչքա՜ն մեր մութ դարերի ընթացքում մարդիկ ենք ունեցել, ի՜նչ զոհողությունների են գնացել ազգին անհետացումից փրկելու համար, ինչքա՜ն մեր պատմության մեջ չբացահայտված մութ էջեր և անուններ ունենք, որ չգիտենք: Այսօր մենք պարտավոր ենք մեր նախնիների, մեր ապուպապերի օրինակներով և իրենց նման հոգով, մտքով ուժեղ լինել, ապրել վճռականությամբ, հզորանալ և մեզանից հետո եկող սերունդներին ավելի լավ կյանք պարգևել: Ո՞վ է հիշում, ո՞վ գիտի անունը եղեռնից հետո 40.000 հայ որբերին ազատող հերոսին՝ ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴԻՆ... Գործ արե՛ք, լավ բան արե՛ք ազգի ու հայրենիքի համար, հերիք է դժգոհեք միայն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/595077537305020?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել