Դեպքերը կարող էին համապատասխանել իրականությանը, եթե չլիներ էդ անտեր մենթալիտետ կոչվածը: Մի խոսքով, բոլոր համընկնումները միտումնավոր են:
Ազատության հրապարակում ինչ-որ ակցիայիկ էր, որին մասնակցում էին ակցիայի կազմակերպիչները` մոտ մի տաս հոգի բանակ քեֆի սաստավ ու մեկ էլ ակցիաների դիժուրնի դեմքերը, որոնց մասին ժողովրդական բանահյուսությունը պատմում է, որ իրենց այֆոնների վրա ինչ-որ կնոպկա կա, որ երբ ինչ-որ տեղ ակցիա ա լինում, հեռախոսը սկսում ա վնգստալ: Մի խոսքով, մի երեսուն հոգով հավաքվել էին. մի շոգ, մի կրակ, քրտինք, անտեր հրապարկում էլ հով տեղ չկա: Էդ դիժուրնիներից մեկը, ով ի տարբերություն մնացածի, այֆոն չուներ, գնացել, նստել էր Թումանյանի արձանի ու արևի բախման արդյունքում առաջացած հովին ու կարճ կիսաշրջազգեստի տակից թմբլ ոտքերն էր շարժում: Մեկ էլ հենց էդ պահին Շակալադնիցայի կողմից մի տղա մոտեցավ ակցիայիկի ժողովրդին: Էդ տղեն նման էր իր քառասուն հազար տարի առաջվա նախնիներից մեկին, ով խիզախ որսորդ էր և իր կլանի ջահելների մեջ բավականին վես ուներ: Որսորդիկը մոտեցավ Թումանյանի արձանին, մի քանի վայրկյան ռենտգեն արեց կարմիր մազերով ու թմբլ ոտքերով աղջկան (աղջիկն էլ իր հերթին նմանվեց իր նախանախանախա նախնուն, ով մեծ կրծքերով աղջիկ էր) ու միանգամից առանց ինչ-որ խոսք ասելու հարձակվեց վրան, ու ակցիան իմաստ ստացավ: Ակցիայի ժողովուրդը մոռացան շոգի, արևի, քրտինքի մասին ու անտաշ չտեսների հայացքներով սկսեցին մասնակցել տղայի ներխուժումներին ու աղջկա հևոցներին: 
Քանի որ էս կիսաասիական երկրում փաբլիկ սեքս չի կարելի, տո ինչ փաբլիկ, վապշե սեքս չի կարելի, ոստիկաններն ու ակցիայի ժողովուրդը թողեցին իրենց քաքականությունը, կներեք քաղաքականությունը և էկան լուծելու որսորդի ու կարմրահերի օրհասական խնդիրը: 
Բայց քանի որ տիեզերքում պատահականություններ չեն լինում, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է մեծ ներդաշնակությանն ու փոխկապակցվածությանը, տղան ու աղջիկը մի ճշմարտություն հասկացան: Էս դարում սեր բառը կպցրել են էնքան ուրիշ բաների, որ ուղղակի լղոզվել ա կեղտաջրի մեջ: Լիլիթ Հովհաննիսյանը, լոգին պառոլները, ամեն ամիս ընկերության հերթական ամիս նշելը ոչ մի կապ չունեն սիրո հետ, ոչ էլ գիշերները ժամերով խոսալն ու կուրսի տղեքին տենալը: 
Սիրո թելի մի կողմը քո ձեռքին  ա լինում ծնված օրվանիցդ մինչև մահ, իսկ մյուս կողմը` կարմիր մազերովի, եթե հաջողվում է կյանքում հանդիպել նրան, ապա էլ ոչինչ, ոչ մի աշխարհիկ ու տրանսցենդենտալ երևույթ չի կարող ձեզ բաժանել, ու ձեր միակ առաքելությունը իրար սիրելն ա դառնում, գիշերները, ցերեկները, օպերայում, մետրոյում, սպալինում սեքս անելն ու լիքը անուշ երեխաներ ունենալը: Ու հենց էդ պահին տղեն ու աղջիկը գերմարդկային-թմրանյութային օրգազմ ունեցան ու հասկացան վերջնականն ու ճակատագրականը, որ մարդիկ բաժանվում են երկու մեծ խմբի` որսոդների ու քարանձավ պահողների: Քարանձավ պահողները պետք է սպասեն, առանց հույսները կտրելու, ամեն գիշեր ջահ վառեն, որ իրենց փայ որսորդը գտնի տան ճանապարհը: Իսկ որսորդն էլ պիտի իր ճամփին հայտնված ցանկացած երկոտանի կամ չորսոտանի գազանին սատկացնի, ուղեղները ցրիվ տա ու ուղեղում միայն ունենա իր քարանձավի մեծ կրծքերով հրաշքի պատկերը: Ու պետք ա հասնի իրան: 
Մի խոսքով, օրգազմից հետո նրանց մոտեցան կիսագրգռված ոստիկաններն ու ակցիայի մուրացկանները…

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել