Aroxj.am-ը գրում է․
Դեղերի գները իջել են պնդում է Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: <<Դեկտեմբերի 18-ից գները սկսել են իջնել և այս ընթացքում եղել են ընկերություններ, որոնք չեն բարձրացրել գները>>, ասում է նախարարի խորհրդականը: Միաժամանակ, սակայն ԱՆ ներկայացուցիչը կոչ է անում ընտրություն կատարել դեղատների միջև: Կան դեղատներ, որտեղ գները գուցե ավելի բարձր լինեն և լավ որոնելու դեպքում հնարավոր լինի նույն դեղը գտնել ավելի էժան: Չնայած դրան Aroxj.am-ի կատարած փոքր հարցումը ցույց է տվել այլ արդյունքներ: Սպառողները նշում են, որ գների դեղերը չեն իջել, ավելին կան դեղատներ, որոնք շարունակում են թանկացնել դեղերը: ԱՆ խորհրդականը կոչ է անում նման դեպքերում չգնել այդ դեղատնից որևէ դեղամիջոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել