IMG_4434[1]

Կրկնում եմ ես՝ այսքա՜ն վախեցնելու չափ հասուն իմ սիրելի Թամիին, անկասկած ոչինչ չի մնալու նույնը՝ նայելով իմ լուսամուտից այն կողմ… Շնորհակալ եմ, սիրելիս, և՛ վերնագրի, և՛ սկզբի համար օրվա գրի… Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, հատկապես, որ իմ օրագիրը սկիզբ, այո, ունի, 2014-ի հունիսի 17-ը (ինչ նշանավոր օր դարձավ), բայց վերջ ունի՞… Չունի… Պատմում եմ, լսեք:

Իմ սիրելի Նիկոլ Փաշինյանի ընտանիքն էր երեկոյան այցելել մեզ. ի՜նչ խաղաղ-բուժիչ ժամեր անցկացրինք միասին. կարոտել էինք, ափսո՜ս, առանց Նիկոլի ու Մարիամի. Նիկոլի տեղն էլ գիտեինք՝ ԱԺ արտահերթ նիստը, որ պիտի տևեր մինչև 22.15, Մարիամ Փաշինյանինն էլ՝ մեր Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանցի, որ հաջողությամբ-համառ պատրաստվում է Հայաստանի Ամերիկյան համալսարան ընդունվելու…
Շուշան ու Աշոտ Փաշինյաններն ինքնամոռաց խաղում են մշտական հերոսի՝ Դավիթ Բլեյանի հետ. նոր՝ չբացված լեգոներ և մոդելավորման տուփեր է քանդում-հավաքում Աշոտ Փաշինյանը (հիանալի է ընկեր, շուտ-շուտ արի). այսպես, երեք սեբաստացիներով կարող եք մասնակցել Գնել Հարությունյանի ղեկավարած Բնագիտա-տեխնիկական ստեղծագործական ամենամյա ստուգատեսի 2015թ. հունվարյան փուլին…
Ես, Աննան, Արմինեն մարդկային վայելքի շփման մեջ ենք. ամենաթանկ վալյուտան, որ չի արժեզրկվում, որ անհատական սեփականություն է, և որի կարիքն ունենք յուրաքանչյուրս. ինչո՞վ փոխարինենք, հարցնում եմ: Ինչո՞ւ փոխարինես կամ ինչո՞ւ ես ապրում, եթե այս չունես… Արմինեն ԹոփչյանԲաբուջյան Կարինեն, Զառան Առաքելյան, Սուսոները… Նառան, մեր հարյուրավոր սովորողները և ուսուցիչներն այս՝ մեր կյանքից ցնդող դրամով իրականությունը վայելքի ու զավեշտի են վերածում. իսկական ռոդարիական եզրակացություն. էլ ի՞նչ հոգսեր կարող է ունենալ մարդ, երբ մնում է առանց գահավիժող դրամի և ցուցամոլ դոլարի (տեսե՛ք, տեսե՛ք, ինչ արժևորված եմ)… Չունենամ քե՛զ էլ… քե՛զ էլ… Ու կկատարվի Կտակարանում ասվածը. «…. մի՛ հոգայք վասն ոգւոց ձերոց՝ զինչ ուտիցէք՝ կամ զինչ ըմպիցէք. եւ մի՛ վասն մարմնոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք. ո՞չ ապաքէն ոգի առաւել է քան զկերակուր՝ եւ մարմին քան զհանդերձ: Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից՝ զի ո՛չ վարեն եւ ո՛չ հնձեն եւ ո՛չ ժողովեն ի շտեմարանս. եւ հայրն ձեր երկնաւոր կերակրէ զնոսա: Ո՞չ ապաքէն դուք առաւել էք քան զնոսա: Իսկ արդ՝ ո՞ ի ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի: Եւ վասն հանդերձի զի՞ հոգայք: Հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ որպէս աճէ, ո՞չ ջանայ եւ ո՛չ նիւթէ»…

Շուշան Բլեյանը «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմ էր դիտում, որ գովազդում է նաև կրթական հիմնադրամի տնօրեն Առնոլդ Բլեյանը, Շուշան Փաշինյանին ու Դավիթ Բլեյանին տեսեք այս նկարաշարում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել