Interpress.am-ը գրում է․
Նավթի գների անկումն ու տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությանը փլուզման եզրին կանգնեցրին: Կարող եք մտածել, թե «Վլադիմիր Պուտինից ավելի լավ դիկտատոր չկա», սակայն այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեզ համար:
Ռուսական փոխարժեքը՝ ռուբլին, երեքշաբթի ԱՄՆ դոլարի համեմատ ռեկորդային անկում է ունեցել՝ արագացնելով ամիսներ տևած վաճառքը: Ռուսաստանի կենտրոնական բանկը գիշերվա կեսին հանկարծակի տոկոսադրույքներ հաստատեց՝ հուսահատորեն փորձելով դադարեցնել արյունահոսությունը՝ գրավելով ներդրողներին գումարները երկրում պահել: Բանկը իր հիմնական տոկոսները 10.5 տոկոսից բարձրացրեց մինչև 17 տոկոս, որը 1998 ռուսական ռուբլու ճգնաժամից ի վեր ամենաբարձր տոկոսադրույքն էր: Դժվար է ասել՝ արդյո՞ք այդ ջանքերը օգուտ տվեցին:
Կենտրոնական բանկի անկարողությունը նշանակում է, որ այն կշարունակի փորձել՝ կամ տոկոսադրույքները դարձյալ բարձրացնելով, կամ մեծ ջանքեր կգործադրի հաղթահարելու կապիտալի՝ երկրից դուրս գալու դեմ: Գործողություններից ոչ մեկն էլ լավը չեն, քանի որ դրանք կարող են լռեցնել փոխառությունն ու տնտեսական աճը, որն արդեն իսկ բավականին խորը անհանգստության մեջ է:
Ռուսաստանի ՀՆԱ-ն մյուս տարի կարող է կրճատվել մինչև սարսափեցնող 4.5 տոկոսի, հատկապես եթե նավթի գինը կախված մնա բարրելի համար 60 դոլարի սահմաններում: Այս մասին ասաց կենտորնական բանկը երկուշաբթի:
Օգոստոսից բարրելի համար 100 դոլարից գինը այնքան է ընկել, որ Նյու Յորքում նավթը երեքշաբթի մոտավորապես բարրելը 54 դոլար է վաճառվել: Ռուսաստանը նավթ արտահանող ամենամեծ երկրորդ երկիրն է` Սաուդյան Արաբիայի հետո: Նավթի գնի անկումը տնտեսական հզորության հիմնական աղբյուրից երկիրը սովի է մատնում: Ղրիմում ու Ուկրաինայում Պուտինի արկածախնդրությանն ի պատասխան արևմտյան պատժամիջոցների կիրառումը ոչնչացրեց ռուսական տնտեսությունը:
Այսպիսով միսիան կատարված է, ճի՞շտ է: Մենք պատժեցինք Պուտինին: Սակայն զգուշացեք հետահարումից:
1998 թվականի ճգնաժամը քարուքանդ արեց Long Term Capital Management հեջ-ֆոնդը, որը ցնցեց ողջ ֆինանսական համակարգը: Դաշնային պահուստների համակարգը հարկադրված էր դիմել LTCM-ի օգնությանը՝ ռեկռուտավորելով բանկերը, որպեսզի փրկի այն: Ռուբլու ընթացիկ ճգնաժամը ավելի վատն է, քան 1998թվականի աղետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ