Orer.am-ը գրում է․
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իններորդ անգամ հայտարարվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել էր 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք’ 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ’ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել էր 44.26 դրամով:
Դեկտեմբերի 17-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել «Նասդաք Արմենիա» բորսայում, և օրվա ժամը 16:45-ի դրությամբ’ նախորդ օրվա համեմատ Հայաստանի բանկերում ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը նվազել է 48.94 տոկոսով’ կազմելով 453.95 դրամ, իսկ վաճառքինը’ 33.83 տոկոսով և կազմել 497.48 դրամ:
Դեկտեմբերի 8-ից հետո ԿԲ-ն տեղաբաշխել է 42 մլն դոլար:
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ’ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր: