Aroxj.am-ը գրում է․
Կանանց մոտ անպտղությունը վեջին 50 տարիներին աշխարհում ու նաև Հայաստանում մեծացել է: Մասնագետները սա կապում են կյանքի որակի փոփոխությունների հետ՝ սնունդ, անառողջ ապրելակերպ, ճառագայթման բարձր աստիճան ու սթրեսներ: Եթե տասնամյակներ առաջ անպտղությունը առաջանում էր որոշակի տարիքում (40-ից հետո), ապա այժմ վերարտադրողական ֆունկցիան, ֆերտիլության կորուստը վրա է հասել նաև երիտասարդ կանանց:
Գոյություն ունի անպտղության մի քանի տեսակ՝ առաջնային, երբ հղիություն չի եղել երբեք և երկրորդային, երբ հղիություն եղել է (դրա արդյունքները էական չեն):
Բացի այդ մասնագետները նաև տարբերակում են հետևյալ տեսակները՝հարաբերական անպտղություն, երբ հնարավոր է երեխա ունենալ և բացարձակ անպտղություն, երբ բնական ճաապարհով անհնար է երեխա ունենալ:
Կանանց մոտ անպտղության խթանման բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են հանգեցնել ֆերտիլության անկմանը:Այդ գործոններից են՝
- Գինեկոլոգիական հիվանդություններ՝ միոմա, պոլիպ, էնդոմետրիոզ,կիստա
- Իմունային համակարգի դիսֆունկցիա, որի արդյունքում օրգանիզմը տղամարդու սերմը կամ էմբրիոնը ընկալում է որպես օտար մարմին և արտադրելով հակամարմիններ ոչնչացնում է այն
- Վատ սովորություններ՝ ծխել, ալկոհոլի ու թմրանյութերի գործածում
- Ավելորդ քաշ կամ հակառակը չափից ավելի ծացր քաշ, որը ազդում է հորմոնների վրա
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ