Անչափ ուրախ եմ, որ ստեղծված խուճապը հանդարտվեց։ Ու շատ շնորհակալ եմ ԿԲ-ից մամուլի ասուլիս տալու ու շուկան հանդարտեցնելու համար, ինչպես նաև հանրային երևացող ու չերևացող պատասխանատուներից։ Կոմերցիոն բանկերից շնորհակալ չեմ, մեղմ ասած, ամոթ էր հաճախորդների հանդեպ այսպես վերաբերվելը։ Ուրախ եմ նաև ԿԲ-ում աշխատող ընկերներիս համար, քանի որ, ինքս ժամանակին աշխատելով այդտեղ, գիտեմ լարվածության աստիճանն ու տարբեր տեղերից, հատկապես միջազգային կառույցներից եկող ճնշումները։ Իհարկե, սա միայն խուճապի վերացումն է, ու դեռևս լուրջ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Մասնավորապես, տոկոսադրույքը, պետական ներքին պարտքի սպասարկումը (մեր նոր վարչապետը դեռ խաբար չի, թե ճգնաժամի ժամանակ ինչ դարդուցավ է լինելու հաջորդ տարի) ու իհարկե գնաճը։ Բայց դե կարևորը խուճապային վիճակից դուրս գալն էր, մնացածը ենթադրում է արդեն արագ հարմարվող ֆիսկալ ու մոնետար նոր քաղաքականություն։

ՀԳ
Հայաստանում չեմ, ներող եղեք, որ բազմաթիվ զանգերի ու նամակների չեմ արձագանքել։

ՀՀԳ
Հիմա ոչ թե մեղավորներ փնտրելու ժամանակն է, այլ սխալները բացահայտելու, նոր քաղաքականության ու ամենօրյա մարտահրավերների պատրաստակամության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել