Այսօր լցակայանների գազի թանկացման դեմ կրկին բողոքի ակցիա են անում երթուղայինների վարորդները, որոնք փակել էին Գայի պողոտան, սակայն հետո բացեցին (սակայն ակցիան չէին դադարեցրել)։ Մարդիկ ուղղակի չեն կարողանում աշխատել գազալցակայանների նոր գնային քաղաքականության ներքո։
Վարորդների մոտ են եկել ոստիկաններ ու քաղաքապետարանի աշխատակիցներ, ու ինչն ա հատկանշական՝ ուրիշ ժամանակ նույնիսկ ամենատխմար ու մարգինալ պահանջներով ակցիաներին միացող ոչ մի ԲՀԿ-ական այսօր չի ներկայացել։
Երևում ա, վերջիվերջո այդքան էլ աներես չեն ԲՀԿ-ում ու հասկանում են, որ ցինիզմի գագաթնակետը կլինի էս թեմայով ներկայանալ ու պոպուլիզմ անել, երբ հենց իրենց հետ կապ ունեցող լցակայաններից է այդ թանկացումը սկսել ու ամենաշատը հենց դրանցում է թանկացել։
Մյուս կողմից, հետաքրքիր է, ինչո՞ւ գոնե ֆեյսբուքում, այլ պարագայում ամեն ինչից ու ամեն բանից հստակ հասկացող բարգավաճականներից մի հատ ձեն-ծպտուն դուրս չի գալիս այս թեմայով, թե՞ իրենք ի վերջո կողմ են գազի թանկացմանը։
Ալո՜, պարոնայք, բա դե խոսացեք, ինչո՞ւ եք լռում։ Ուրիշ թեմաների ժամանակ դուք ու ձեր ֆեյքերն օր ու արև չեք տալիս արտահայտվողներին։