Ինչ խոսք, դեռ վաղ է հեռու գնացող դատողություններ անել դրամի կուրսի վերջնական կայունացման վերաբերյալ, բայց մի բան ակնհայտ է, որ Կառավարության և ԿԲ-ի ջանքերն արդեն որոշակի դրական արդյունքեր տալիս են: Մնում է իրոք հավատալ վարչապետին, որ այդ սրընթաց տատանումներն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ են ունեցել: Սակայն չպետք է անտեսել նաև այն կարևոր գործոնը, որ դրամի արժևորումն անմիջականորեն հաջորդեց ռուսական ռուբլու արժևորմանը: Մի խոսքով, դեռ չմտած ԵԱՏՄ, արդեն իսկ մեր տնտեսություններում շատ տենդենցներ կարծես ընդհանրական են դառնում: Եվ այսուհետև Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և տնտեսական զարգացումներին նույնքան ուշադիր պետք է հետևենք, որքան դա կարող ենք անել մեր պարագայում:
Գրառումս աշխարհաքաղաքական կողմնորոշման առհավատչյա պետք չէ դիտարկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/416739345146734?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել