Հայեր ջան, այս անգամ ռազմահայրենասիրական ստատուսներով հնարավոր չէ ժողովուրդին կերակրել: Ի վերջո, թքած էդ Ամանորի ճոխ սեղանի վրա, բայց հարցը խոզի բդին ու անանասին չի վերաբերում, այլ այն, որ դեղորայքն է թանկացել: Իսկ դա այն բանն է, որ հաց էլ չուտես, դեղը պիտի առնես: Կրկնում եմ` ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱԿ ՄԻՋՈՑ: Իհարկե, կկայունանա այս իրավիճակը, բայց ե՞րբ: Այն ժամանակ, երբ այսօրվա միլիոնատերները մի քանի օրում մարդկանց առողջության հաշվին միլիարդատե՞ր կդառնան:

Հ. Գ. - Բարևներ «Նատալի Ֆարմին», որտեղից այսօր «Տերաֆլյուն» գնեցի 570 դրամով, չգիտեի, որ այս ամենամատչելի դեղամիջոցն այսօր իրեն դրել է շաուրմայի տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել