Էս փոխարժեքի մասին խոսացողներից ամենաշատը ներվայնանում եմ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսելուց։ Խոսում-խոսում ու ոչ մի բան չի ասում։ Կամ մենակ ինքն է հասկանում իր ասածը։ Դեռ էկոնոմիկայի նախարար աշխատած տարիներից բոլորիս ուղեղը հարթուկեց իր մոդայիկ տերմիններով՝ «առընդդի»-ներով ու «դեդլայն»-ներով։
Հիմա էլ արտարժույթի մասին է խոսում՝ «արտարժութային սվոփ», «լոմբարդային ռեպո», «դրամավարկային գործիքներ»....
Մեկը հարցնի՝ բա էն Գյումրու նավահանգիստը ի՞նչ «գործիքներով» էիք ուզում սարքեիք։ Էն էլի, որ ուզում էիք սարքեիք, հետո պարզեցիք, որ կողքը ծով չկա։
Ասածս ի՞նչ էր. հերիք ա դեմագոգիայով զբաղվեք։ Սեյրան Սարոյանի ասած՝ էնքան կուլտուրական բառեր ասեցիք, հոգնեցինք։ Մե՞ջն ինչ կա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/506003006207321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել