Կանանց վերջապես հաջողվել է հիշել ու ձևակերպել այն 31 պատճառները, որոնց պատճառով նրանք սիրահարվում են մեզ։ Մենք վստահ ենք, որ այս պատճառներից գոնե մեկը կվերաբերի նաև քեզ, այս գրառումն ընթերցող արական սեռի ներկայացուցիչ մեր բարեկամ։

Կանայք ունեն 31 պատճառ՝ արական սեռով հիանալու համար։ Սիրելի տղամարդիկ, ձեր մեջ կան ինչպես սուպերհերոսներ, այնպես էլ վերջին տականքներ, սրբեր ու սատանաներ։ Բայցևայնպես, կանայք սիրում են տղամարդկանց, ու բոլոր կանայք են դատապարտված դրան, անգամ վերջին տղամարդատյացները և ահա թե ինչու.

Кормежка в постели

1. Ինչ էլ խոսեն ֆեմինիստուհիները, տղամարդիկ, որպես կանոն, խելացի են։ Այսպես ձևակերպենք. միջին վիճակագրական տղամարդն ավելի խելացի է միջին վիճակագրական կնոջից, ուստի տղամարդկանց հետ ավելի հետաքրքիր է զրուցել։

2. Երբեմն տղամարդիկ չեն հասկանում ակնարկներ ու այդ պահերին ցանկացած կին իրեն զգում է խելքի ու ուշադրության կենտրոնացման վայր։ Դա հաճելի է, հատկապես, եթե հաշվի առնենք 1-ին կետը։

3. Տղամարդիկ կարողանում են ճշգրիտ ձևակերպել այյն հարցերի պատասխանները, որոնք կանայք են ուղղում՝ խուսափելով անիմաստ էմոցիոնալ բլա-բլա-բլաներից։ Ու ցանկացած թեմայով, և դա լավ է, քանզի կինը չի կարող ակնկալել նույնն ընկերուհիներից։

4. Տղամարդիկ քնած ժամանակ անպաշտպան ձագուկների են հիշեցնում այն աստիճան, որ կանայք ուղղակի այրվում են նրանց գզելու ցանկությունից ու այդպես էլ անում են, ինչից տղամարդիկ սկսում են ծիծաղելի ծամածռվել ու ինչ-որ անհոդաբաշխ բաներ գռմռալ։

5. Երբ տղամարդիկ արթնանում են, ապա հազվադեպ են այնքան ահավոր տեսք ունենում, որքան կանայք՝ առավոտյան։ Անգամ եթե նախորդ օրը լուրջ գիտական փորձեր էին ձեռնարկում՝ օրգանական հյուսվածքները տեկիլայով հագեցնելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, առավոտյան տղամարդը շատ չի տարբերվում երեկոյան տղամարդուց։

6. Երբեմն տղամարդիկ այնպիսի հիմարություններ են ասում, որ դիմացի կինն իրեն հանճար է զգում նրա ֆոնին, ու դա հաճելի է։

7. Դուք ամեն ինչ մանկական ուղղամտությամբ ու լրջությամբ եք անում, ու դա վարակիչ է։

8. Տղամարդիկ ամենաբազմազան տեղեկատվության գանձարան են, ու դա զարգացնում է։

9. Դուք երբեմն ինչ-որ ֆուտբոլների ու ձկնորսությունների եք գնում, ինչը լավացնում է նաև մեր առողջությունը, որովհետև ստիպված ենք ձեզ հետ քաղաքից դուրս գալ ու բնության գրկում հայտնվել։

10. Ոչ բոլորն իհարկե, բայց տղամարդիկ պատրաստել գիտեն։ Երբ դա պատահում է, դա պարզապես աստվածային է, քանի որ տղամարդիկ կերակուր պատրաստելուն մոտենում են մեծ ներշնչանքով, գեղեցիկ ու անվրդով, այլ ոչ թե կանանց պես շտապողաբար ու տարբեր բաղադրատոմսերի վրա գերկենտրոնացած։

11. Տղամարդիկ ներողամտաբար են վերաբերվում կանանց ու, որպես կանոն, հրաժարվում են պատասխանել կանանց, անգամ երբ նրանք դրան արժանի են։ Իհարկե, դա երբեմն բարկացնում է, բայց իրականում նման զիջողականությունը հիացմունքի է արժանի, ու ամեն կին չէ, որ կարող է այդպես։

12. Տղամարդիկ ավելի ուժեղ են։ Նրանք կարող են ինքնուրույն շարժել պահարանը, ընդ որում, միայն իրենց ձեռքերով ու ժպիտը դեմքին՝ առանց նվնվոցների ու էկզիստենցիալ սարսափի։ Դա հիացնում է ու վստահություն է ներշնչում կանանց։

13. Եվ կրկին անգամ՝ պարզ կենցաղային հոգսեր… Մեխ մխել, խանութից ծանր կապոցները վերցնել, էլեկտրիկական ու սանտեխնիկական հարցեր, անիվ փչել, ինժեկտորից հասկանալ…

14. Դուք չեք սառչում, դուք չեք նվնվում, ձեր մատներին լաք չեք քսում ու երեք ժամ մաքրում, չեք մտնում մեր գրպանների ու պայուսակների մեջ։

15. Տղամարդիկ կարողանում են ապրել թեթև և միևնույն ժամանակ գլոբալ, ու դա ակնածանքի է արժանի։ Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել