Որոշ ապրանքատեսակների գների բարձրացումը ոչ այլ ինչ է, քան իրավիճակից օգտվելու ու մեր հոգեբանության վրա փողեր դիզելու հաջողված մեթոդ: Մարդիկ զարմանում են, որ շաքարավազը դարձավ 600 դրամ: Ինչ է տեղի ունենում: Մենաշնորհ ունեցող օլիգարխները պարզապես օգտվում են առիթից: Ես մտնում եմ խանութ, տեսնում եմ երեկվա համեմատ շաքարավազը թանկացել է, ենթադրենք, 30 դրամով: Մտածում եմ, որ վաղը կթանկանա ևս 30 դրամով: Ես եկել էի գնելու, ենթադրենք, 2 կիլոգրամ, բայց քանի որ տեսա գնաճ, մտածեցի՝ մի քիչ շատ առնեմ նեղ օրվա համար, որովհետև վաղը կարող է ավելի թանկանալ: Արդյունքում ես 2 կիլոգրամի փոխարեն գնեցի 10 կիլոգրամ՝ մենաշնորհ օլիգարխի համար անգամ այս ճգնաժամային իրավիճակում ապահովելով գերեկամուտ: Մի քանի օր մի գնեք: Տեսնենք՝ այդ աստիճան կթանկանա, թե ոչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/727114817383627?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել