Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին:

«Մեզ համար այն շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության լրատավական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել