Իրականում, ամենահիմար բանը, որ կարող է անել ժողովուրդը ստեղծված կացությունում, խուճապի մատնվելն է։ Եթե հիմա մարդիկ ընկնեն խուճապի մեջ, ապա իրենց խուճապով իրենք իրենց շատ ավելի կվնասեն, քան ամենահակաժողովրդական իշխանությունը, ամենաապաշնորհ կենտրոնական բանկն ու ամենաագահ օլիգարխները։
Ամենամեծ սխալը ստեղծված կացությունում հենց խուճապն է, որովհետև խուճապի ալիքի վրա են անհասկանալի թանկացումներ լինում, դրամի նման սրնթաց անկում ու այլ պատուհասներ լինում։ Հանգստացեք, ժողովուրդ, որքան ավելի սառնասիրտ գտնվենք մենք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կորուստներն ավելի քիչ կլինեն, իսկ եթե այսպես՝ հոտի հոգեբանությամբ, մեզ գցենք դռնեդուռ ու դոլար փնտրենք, խանութներում ամեն ինչ գնելով արհեստականորեն պահանջարկ ավելացնենք ու որպես հետևանք՝ թանկացնենք ապրանքը, եթե միահամուռ սկսենք ավանդներն ու փողերը բանկերից հանել, ապա դա անխուսափելիորեն կբերի տնտեսական այնպիսի կոլափսի, որի տակից դուրս գալ էլ չի լինի։
Դրա համար մի քիչ սառնասիրտ եղեք ու օգտագործեք ուղեղը, դեռ ոչ մի կատաստրոֆիկ բան չի եղել, բայց կլինի, եթե մենք մեզ չհավաքենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1594521237445097&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել