Երբ տևական ժամանակ է՝ խոսում ենք, որ մենք Ռուսաստանի ցնցումների փլատակների տակ ենք մնալու, իշխանական մարդանման կապիկները, իրենց իսկ բառերը որոճալով, կոտոշները տնկած ասում էին, որ նման բան չի լինելու, իսկ այսօր նույն այդ որոճողներն ընդհատակում ուրիշ բան են որոշում։
Հայաստանի էս վիճակի համար պատասխանատու են բոլոր ժամանակների իշխանությունները, որոնք տնտեսություն ասվածը բռնաբարել են օդում, որոնք ապահովել են, որ հանկարծ լուրջ արտադրություն չձավորվի երկրում, որոնք ապահովել են, որ երկիրը շնչի տրանսֆերտների վրա, որոնք արել են ու անում են ամեն ինչ` որ Հայաստանը հնարավորինս շատ կախում ունենա Ռուսաստանից։
Ու բոլոր նրանք, ովքեր որ ասում են՝ էս իշխանությունների դեմ խաղ չկա, հիմա թող հասկանան, որ մի շուկա չեն կարողանում կարգավորել, մի կենտրոնական բանկ չեն կարողանում կառավարել, էլ ուր մնաց երկիր...
Մի հատ նայեք խուճապը, ամենաթողությունը. ով ինչ ուզում՝ անում ա, ով ինչքան ուզում՝ անում ա, ասեք տեսնեմ, հիմա ժողովուրդը խալխի հետ կապված ինչքա՞ն գործ ունի ...
Հ.Գ. ԵՏՄ միանալուց հետո էս քաոսն առավել մեծ է լինելու, ու ովքեր որ կողմ են քվեարկել, քվեարկել են հանուն քաոսի մեծացմանը...