Imyerevan.com-ը գրում է․
Փորը հայերեն բառ է: Առաջին հայացքից այն պետք է ունենար ֆիզիոլոգիական իմաստ: Բայց ժամանակի ընթացքում կյանքի ու նաև փորի ու դրա հասկացության իմաստները փոխվել են: Փորով տղեն որովայն ունեցող տղեն չէ: Պարզ է, որ բոլորն էլ որովայն կամ փորոտիք ունեն, բայց այ փոր բոլորը չունեն: Փորով տղեն հարուստ տղեն է: Փորը տնկածն իրենից գոհ տղեն է: «Պուզատի», «պուզատի տղեք» արտահայտությունները ներառում ու բնորոշում են սոցիալական որոշակի խավ: Երբ ասում են «Երևանի պուզատիները», նկատի ունեն այն երևանցի տղաներին, որոնք ունեն թանկ ավտոմեքենա, ճաշում են Երևանի թանկ ռեստորաններում, այցելում են Երևանի լավագույն սնդուսափայլ ակումբներն ու կարող են իրենց թույլ տալ Երևանի մարդաշատ տեղերում բարձրաձայն հայհոյել:
Անհասկանալի տրամաբանությամբ փոր ունենալը երևանցիների ու հայաստանցիների մեծ մասի մանկական երազանքն է: Փոքր էինք, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ ամեն օր ռեժիմով հաց է ուտում, բայց ոչ մի կերպ «փոր չի գցում»: Նա մեծացավ, մանկական երազանքը չանհետացավ: Ու հրաշքը տեղի ունեցավ:
Միացյալ Նահանգներում ու Ասիայում փորն ունի ճիշտ հակառակ իմաստը: Այն բնորոշում ու նաև որոշում է ոչ միայն մարդու սոցիալական ցածր կարգավիճակը, այլև որոշակիորեն հուծում նրա մտավոր կարողությունների մասին:
ԱՄՆ-ում ու ասիական զարգացած երկրներում փորով, գեր մարդիկ ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող, ցածր վարձատրություն ստացող ու նույնքան ցածր մտավոր կարողություններ ունեցող մարդիկ են: Ավելի պարզ ասած, եթե փոր ունես, ուրեմն աղքատ ես, չունես նորմալ վարձատրվող աշխատանք, ըստ այդմ չես հաճախում մարզական ակումբներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ