1979թ–ից սկսած այս օրը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից նշվում է, որպես Տուրիզմի միջազգային օր։
Սրտանց շնորհավորում եմ Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն չափով առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության տուրիզմի զարգացման հետ։ Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս 21 տարվա ընթացքում տուրիզմի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ իրականացնելու համար։ Շնորհավորում եմ այն բարեխիղճ տուր համակարգողներին, ուղեկցողներին, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին, ուղղակի մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում պատշաճ կերպով ներկայացնելու մեր երկիրը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում։ Շնորհավոր տոնդ, հայ տուրիզմի ջատագովներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3826490429689&set=a.1079536317553.2012088.1500644493&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել